Արգենտինա – Կոլումբիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

04:00, 15 հլս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Արգենտինա – Կոլումբիա Ամերիկայի գավաթի խաղարության եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Բնականաբար, այս խաղում ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է, սակայն այստեղ իրավիճակը նման է Եվրո-2024-ի եզրափակիչին։ Կարծում եմ, որ այս մրցաշարում Կոլումբիան միակ թիմն է, որը կարող է կանգնեցնել Արգենտինայի հավաքականին։ Կոլումբիայի հավաքականը հաղթել է Բրազիլիային և Ուրուգվային։ Դա մեծ նվաճում է՝ հաշվի առնելով, թե ինչ աստղեր կան 2 թիմերի կազմերում։

Արգենտինայի հավաքականի խաղում բացեր գուցե չկան, բայց Կոլումբիան շատ անհարմար մրցակից է արգենտինացիների համար։ Այս հավաքականների միջև կայացած վերջին 5 խաղերից 3-ն ավարտվել են ոչ-ոքի, իսկ թիմերը մեկական հաղթանակ են տարել։

Այո, Մեսին և թիմակիցները, անկասկած, ցանկանում են պաշտպանել Կոպա Ամերիկայի չեմպիոնի տիտղոսը, բայց դա անելը չափազանց բարդ է լինելու։ Կոլումբիայի կազմում փայլուն խաղ են ցուցադրում Խամես Ռոդրիգեսն ու Լուիս Դիասը։ Կոլումբիայի հավաքականը, կիսաեզրափակիչի առաջին կեսի վերջնամասում մնալով 10 հոգով, կարողացավ պահել հաղթական հաշիվը Ուրուգվայի հետ խաղում։

Այստեղ ևս ճնշումն ավելի մեծ է լինելու ֆավորիտի վրա։ Ընտրում եմ Կոլումբիայի հավաքականը կդառնա գավաթակիր խաղադրույքը՝ 2․60 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Ամերիկայի գավաթ
04:00/15 հլս
Արգենտինա – Կոլումբիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ