Արգենտինա – Կոլումբիա։ Արթուր Պետրոսյանի կանխատեսումը
Կոլումբացիներն արդարացրին սպասելիքները և կիսաեզրափակիչում բոլոր առումներով ավելի լավն էին Ուրուգվայի հավաքականից։ Հրաշալի թիմ՝ կազմակերպված ու մահացու հակագրոհներով, կան անվանի ֆուտբոլիստներ բոլոր օղակներում։ Այս հավաքականը բոլոր առումներով լավն է։ Նախորդ խաղում Ուրուգվայը ստացել էր թվային առավելություն, սակայն մրցակիցը ունեցավ գոլային պահեր։ Կոլումբիայի հավաքականում փայլում է Խամես Ռոդրիգեսը, որն արդեն 6 ասիստ ու մեկ գոլ ունի այս մրցաշարում։ Կարծում եմ՝ հենց բրազիլական «Սան Պաուլուի» 33-ամյա կիսապաշտպանն է ճանաչվելու մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։ Այդ խաղադրույքի գործակիցը 1,75 է։
Կոլումբիայի հավաքականն այս մրցաշարում ավելի շատ է դուր գալիս ինձ, քան Արգենտինան։ Կոլումբացիներն ավելի բազմատիպ են ու մարտական, ցուցադրում են հրաշալի պրեսինգ ու պաշտպանություն և արագ են անցնում գրոհների։ Այդ ամենով նրանք գերազանցում են Արգենտինային։ Սակայն արգենտինացիներն ունեն մի քանի ֆուգուրներ, որոնց չունի մրցակիցը։
Նախորդ 5 խաղում «Ալբիսելեստեն» ընդամենը մեկ անգամ է հաղթել Կոլումբիային, որը Նեստոր Լորենսոյի գլխավորությամբ չի պարտվել 29 հանդիպում անընդմեջ։ Արգենտինայի անպարտելի շարքը կազմում է 10 հանդիպում։
Կարծում եմ՝ Կոլումբիան ունի բոլոր հնարավորությունները հիմնական ժամանակում չպարտվելու համար։ Նաև կարծում եմ, որ խաղը գոլառատ չի լինի։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: