Արգենտինա — Չիլի. Գաբրիելե Մարկոտտիի կանխատեսումը

06:00, 07 հնս 2016
Իտալացի հայտնի ֆուտբոլային լրագրող, ESPN-ի աշխատակից Գաբրիելե Մարկոտտին հատուկ Bookmaker-ratings.com-ի համար կանխատեսում է արել Ամերիկայի Գավաթ-2016-ի C խմբի Արգենտինա — Չիլի հանդիպման վերաբերյալ:

Խուան Անտոնիո Պիցցին՝ գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինելով Խորխե Սամպաոլիին, այնքան էլ լավ չի մեկնարկել: Չիլիացիները ընկերական խաղերում զիջեցին Ճամայկային և Մեքսիկային: Պիցցին հրաշալի մարզիչ է, բայց նրա հայացքները տարբերվում են Սամպաոլիի և նրան նախորդող Մարսելո Բիելսայի հայացքներից:

Իհարկե, զարգացման պլաններ կան, բայց Հարավային Ամերիկայի գործող չեմպիոնից ավելին են սպասում:

Արգենտինայի հավաքականի ճամբարում անհասկանալի է Լեո Մեսսիի հետ կապված իրավիճակը: Եթե նույնիսկ նա դուրս գա խաղադաշտ, ապա հասկանալի է, որ օպտիմալ վիճակում չի լինի: Միևնույն է, ես հավատում եմ, որ Արգենտինան Չիլիին հաղթելու համար ամեն ինչ ունի:

Արգենտինացիները կհարձակվեն: Նրանցից արժե ավելի շատ վտանգավոր պահեր սպասել: Իհարկե, չիլիացիները իրենց տեղում կանգնած չեն մնա: Նրանք կօգտագործեն հակագրոհները:

Կարծում եմ, որ Ամերիկայի Գավաթ-2016-ի անարդյունավետ խաղերն ազդել են այս խաղի գործակիցների վրա: Ըստ իս, թիմերը նվազագույնը 3 գոլ կխփեն:

Օրդինար: Չխաղարկված
Ամերիկայի Գավաթ-2016, C խումբ
06:00/7 հնս
Արգենտինա — Չիլի
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ