Արգենտինա – Բրազիլիա. կանխատեսում

03:30, 17 նյմ 2021
ԱԱ-2022-ի հարավամերիկյան գոտու մրցաշարի 14-րդ տուրում Արգենտինայի հավաքականը կհյուրընկալի առաջատար Բրազիլիային։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Երկու հավաքականներն էլ անպարտելի են այս ընտրական փուլում։ Միմյանց միջև առաջին հանդիպման ելքն այդպես էլ չի վճռվել։ Այդ խաղը, որը ընդհատվել էր մեկնարկային սուլիչից րոպեներ անց, կվերախաղարկվի։ Կարծում եմ՝ արգենտինացիները հետաձգված խաղից հետո ավելի մեծ մոտիվացիա կունենան այս հանդիպման ժամանակ։

Արգենտինացիների կարծիքով՝ Բրազիլիայում դիտմամբ էին սպասել, որ հանդիպումը սկսվի և նոր հակահամաճարակային կանոնները խախտված ֆուտբոլիստներին ոստիկանությունը բերման ենթարկի։ Հիշեցնենք, որ արգենտինացիների մի քանի ֆուտբոլիստ, որոնք Մեծ Բրիտանիայից էին ժամանել, խախտել էին երկրի օրենքը։ Մի խոսքով՝ այդ միջադեպը, անկասկած, արգենտինացիներին լրացուցիչ մոտիվացիա կտա։

Խաղային առումով պետք է նշել, որ երկու հավաքականներն էլ վերջին 5 հանդիպումներում 4-ական հաղթանակ են տարել։ Յուրաքանչյուրն էլ մեկական ոչ ոքի է խաղացել։ Մեսին ապաքինվել է վնասվածքից և կմասնակցի հանդիպմանը։ Բրազիլացիներն էլ լուրջ կորուստներ չունեն։ Երկու կողմերն էլ կորցնելու բան չունեն։ Բրազիլիան 6 միավորով առաջ է Արգենտինայից։

Ամեն դեպքում, կարծում եմ, որ Արգենտինայի հավաքականն այս խաղում կհաղթի։ Մեսին և ընկերները սեփական խաղադաշտում կփորձեն խաղալ միայն հաղթանակի համար՝ հատկապես, որ բրազիլացիներին հասնելու և շրջանցելու շանսեր դեռ կան։

Բրազիլացիները վերջին խաղերում գրեթե միշտ գոլ են բաց թողնում։ Արգենտինան այդ առումով ավելի զգուշավոր է գործում։ Հավատում եմ, որ Լիոնել Սկալոնիի գլխավորած հավաքականը կարող է հաղթանակի հասնել այս խաղում։

Ընտրում եմ Արգենտինայի հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 2․34 գործակցը։

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022-ի ընտրական փուլ
03:30/17 նյմ
Արգենտինա – Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ