Արգենտինա — Բրազիլիա. Ալեքսանդր Վիշնևսկու կանխատեսումը

04:00, 11 հլս 2021
«Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Ալեքսանդր Վիշնևսկին կանխատեսում է արել Ամերիկայի Գավաթի եզրափակչի՝ Արգենտինա — Բրազիլիա հանդիպման վերաբերյալ:

Այս կորոնավիրուսային տարում ինչ-որ զարմանալի բաներ են տեղի ունենում: Մեկ օրում կայանալու են Եվրոպայի առաջնության և Ամերիկայի Գավաթի եզրափակիչները ու անգամ Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի հանդիպումները, որոնք տարբեր ժամերի են կայանալու, սակայն մեկ օրվա ընթացքում:

Ամերիկայի Գավաթի եզրափակչում Արգենտինա — Բրազիլիա զույգի հանդիպումը բոլորն էին ցանկանում տեսնել, բացի Ուրուգվայի և Կոլումբիայի երկրպագուներից: Ամենամեծ նշանակությունն ունեցող լատինաամերիկյան դիմակայությունը: Շատերն այն համարում են որպես Նեյմարի և Լիոնել Մեսիի՝ «Բարսելոնայի» նախկին թիմակիցների միջև դիմակայություն: Այժմ նրանցից ոչ ոք պայմանագիր չունի «Բարսայի» հետ:

Մեսին դեռևս հավաքականի կազմում իր լավագույն մրցաշարն է անցկացնում: Հիշեցնեմ, որ Մեսին Արգենտինայի ընտրանու հետ ոչինչ չի հաղթել: Նա հաղթել է Օլիմպիադայում, աշխարհի պատանեկան առաջնությունում: Սակայն մեծահասակների հավաքականի հետ դեռևս չի հաջողվում տիտղոս նվաճել: 2015 և 2016 թվականներին Մեսին հավաքականի հետ հասել է Կոպայի եզրափակիչ և երկու անգամ էլ 11-մետրանոց հարվածաշարում զիջել Չիլիին:

Աշխարհի առաջնության եզրափակչում է պարտվել: Այդ ամենը Մեսիին ստիպում է մոտիվացված լինել, ինչպես երբևէ: Հիմա նա գեղեցիկ գոլեր է խփում, փոխանցումներ կատարում: Ակնհայտ է, որ նա կճանաչվի մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ, քանզի Լեոն հիմա փայլուն մարզավիճակում է:

Ի՞նչն էր նրան խանգարում նախկինում ևս այսպես խաղալ: Հնարավոր է՝ երկրպագուները, քանի որ հիմա Ամերիկայի Գավաթի խաղերն անցկացվում են դատարկ տրիբունաների պայմաններում: «Մարականայում» միայն մեկ հանդիպում է նախատեսված՝ եզրափակիչը: Բրազիլացիների համար իրենց լեգենդար մարզադաշտում դատարկ տրիբունաներով խաղալը կարող է հոգեբանական դիսկոմֆորտ լինել:

Ընդհանուր առմամբ, Բրազիլիայի հավաքականն այդքան էլ չի տպավորում: Այն լավ խումբ ուներ, հեշտ մրցակիցներ, հեշտ ճանապարհ՝ դեպի եզրափակիչ: Սակայն վերջին մրցակիցների դեմ, իսկ ավելի կոնկրետ՝ Պերուի ընտրանու, որը ոչ մարտական կազմով էր խաղում, բրազիլացիներն այդքան էլ համոզիչ ֆուտբոլ չցուցադրեցին: 1:0 հաշվով հաղթանակ եղավ: Այո՛, խմբում 4:0 հաշվով հաղթանակ էին տարել պերուացիների նկատմամբ, բայց ընդհանուր առմամբ Բրազիլիան այդքան էլ տպավորիչ տեսք չունի:

Շատերն ասում են, որ Բրազիլիան կես ոտքով է խաղում և դեռևս չի հասել իր մարզավիճակի գագաթնակետին: Բրազիլիան դեռևս այնպիսի մրցակից չի ունեցել, որը նրան կստիպի ամբողջ ուժով խաղալ:

Արգենտինան, երևի, կստիպի: Արգենտինացիները լավ տեսք ունեն: Ոչ միայն Մեսին լավ մարզավիճակ ունի, այլև մնացած խաղացողները: Սեփական տրիբունաների գործոնն այստեղ զրոյանում է: Ինձ մի փոքր զարմացնում է, որ բուքմեյքերները Բրազիլիային ակնհայտ ֆավորիտ են համարում: Արգենտինայի հավաքականի հաղթանակի վրա կարելի է բավական մեծ գործակցով խաղադրույք կատարել՝ 2,47:

2,47 գործակցով Արգենտինայի չեմպիոնության վրա խաղադրույք կատարելը լավ տարբերակ է: Հաշվի առնելով, թե ինչպիսի մարզավիճակում է Մեսին, թե որքան հաղթանակի ծարավ է նա, թե ինչպես է պատրաստ: Պետք չէ մոռանալ, որ հանդիպումներն առանց հանդիսականների են անցկացվում և լսվում է, թե ով ում վրա է բղավում: Մեսին այժմ իսկապես մոտիվացված է: Սա իրապես նրա մրցաշարն է:

Սա ոչ միայն Մեսիի և Նեյմարի դիմակայությունն է: Սա Մեսիի դիմակայությունն է՝ ընդդեմ իր ճակատագրի: 34-ամյա ֆուտբոլիստը մի կերպ չի կարողանում որևէ տիտղոս հաղթել իր հավաքականի հետ, սակայն այլևս ե՞րբ, եթե ոչ հիմա: Այո՛, շատ շուտով Կատարի աշխարհի առաջնությունն է: Սակայն Ամերիկայի Գավաթում հաղթելը շատ կարևոր է Մեսիի համար, ով շատ լավ մարզավիճակ ունի: Հուսով եմ, որ հիանալի հանդիպում կլինի, և մենք հաճույք կստանաք խաղից:

Օրդինար: Հաղթած
Ամերիկայի Գավաթ, եզրափակիչ
04:00/11 հլս
Արգենտինա - Բրազիլիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ