Արգենտինա — Բոլիվիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

03:30, 30 մրտ 2016
«Матч ТВ» հեռուստաընկերությունում Իսպանիայի և Ռուսաստանի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Կորդովայի «Մարիո Ալբերտո Կեմպես» մարզադաշտում կայանալիք ԱԱ-2018-ի ընտրական փուլի Արգենտինա — Բոլիվիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը ենթադրում է, որ առաջիկա խաղում տանտերերը շատ լավ կանցկացնեն առաջին խաղակեսը: 

Բոլիվիան լավ է հանդես գալիս սեփական հարկի տակ: Չգիտեմ, թե ինչպես համարձակվեցին պարտվել Կոլումբիային` 0:2-ը ետ բերելուց հետո: Բոլիվիացիները շատ էին ցանկանում հաղթել և վճարեցին դրա համար: Գոլ բաց թողեցին 93-րդ րոպեին, ընդ որում, այդ ժամանակ պաշտպանությունում ընդամենը երկու խաղացողներ էին մնացել: Ու՞ր էին բոլորը այդպես առաջ գնացել. շատ մեծ հարց է: Եվ դրանից առաջ ևս կոլումբիացիներն այդպիսի քանակական առավելություններ էին ստանում, բայց չէր հաջողվում գոլային պահերն իրացնել: Բոլիվիան բացառապես տնային թիմ է, դժվար թե թիմը ինչ-որ բանի հույս ունենա Արգենտինայի դեմ արտագնա հանդիպմանը: Համոզված եմ, որ Կորդովայում մարզադաշտը լեփ-լեցուն է լինելու, և Արգենտինան պետք է վստահ հաղթանակ տանի Բոլիվիայի նկատմամբ:

Խաղադրույքների առումով տարբեր մտքեր ունեի: Վերջին երկու ընկերական խաղերում Արգենտինան հաղթել է Բոլիվիային` 7:0 և 5:0: Եվ կարծում էի, որ պետք է խաղալ Արգենտինայի ֆորայով հաղթանակի վրա: Բայց դա ռիսկ է: Դժվար է կանխագուշակել Արգենտինայի հավաքականի առաջատարների տրամադրությունը: Օրինաչափություն կա, որ Արգենտինան առաջին խաղակեսերում գոլ է խփում: Նույնիսկ Չիլիի հետ խաղում ինձ չհաջողվեց ինչ-որ բանի հասնել, արգենտինացիներն իրենց բոլոր գնդակները խփեցին առաջին կեսում: Կարելի է ընտրել առաջին խաղակեսում Արգենտինայի հաղթանակը, բայց գործակիցը ցածր է` 1,44: Այդ պատճառով որոշեցի ավելացնել` «առաջին խաղակեսում Արգենտինայի (-1) ֆորայով հաղթանակ»: Լիովին հավանական է, որ առաջին խաղակեսում Արգենտինան հաղթի 2:0 հաշվով: Կասկածում եմ, որ Բոլիվիան կկարողանա գոլ խփել: Կարելի էր խաղալ «առաջին խաղակեսում ՏՇ 1,5 գոլի» վրա, բայց որոշեցի ապահովագրվել:

Ընդհանուր ֆորա ընտրելու առումով ռիսկի չդիմեցի, շփոթեցնում է այն, որ հավաքականների միջև վերջին 3 պաշտոնական հանդիպումներում գրանցվել է 1:1 արդյունքը:

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2018. Ընտրական փուլ, Հարավային Ամերիկա. 6-րդ տուր
03:30/30 մրտ
Արգենտինա - Բոլիվիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ