Արգենտինա – Ավստրալիա: Էռնեստ Շաբոյանի կանխատեսումը

23:00, 03 դկտ 2022
Ֆուտբոլային մեկնաբան Էռնեստ Շաբոյանը «Բուքմեյքերների ռեյտինգի» համար կանխատեսում է արել Արգենտինա – Ավստրալիա աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ:

Ավստրալիան այս Մունդիալի գլխավոր սենսացիաներից մեկն է: Կանաչ մայրցամաքի հավաքականը Ֆրանսիային խոշոր հաշվով պարտվելուց հետո հավաքվեց և երկու անընդմեջ հաղթանակ տարավ Թունիսի ու Դանիայի նկատմամբ: «Սոքերուզը» շատ կազմակերպված և մարտական թիմ է: Այստեղ աստղեր չկան, բայց համակարգային խաղով Ավստրալիան ի զորու է ճակատամարտ տալ ցանկացած թոփ հավաքականի:

Արգենտինան աստիճանաբար ավելացնում է: Լեհերի հետ մրցավեճում պահերի իրացումը կաղում էր, բայց Լիոնել Սկալոնիի կոլեկտիվը մեծ ճնշում էր գործադրում մրցակցի վրա: Ամեն դեպքում, Արգենտինան շարունակում է մնալ ֆավորիտների շարքում, բայց Մեսին և ընկերներն առայժմ լուրջ մրցակցի չեն հանդիպել:

Այո՛, Ավստրալիան կռիվ է տալու, բայց Ալբիսելեստեն կկոտրի մրցակցի դիմադրությունը: Դժվարին հանդիպում է լինելու, հետևաբար շատ գոլեր չեմ սպասում:

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2.5-ից քիչ խաղադրույքը:

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
ԱԱ-2022
23:00/3 դկտ
Արգենտինա – Ավստրալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ