Արգենտինա – Ավստրալիա։ Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

23:00, 03 դկտ 2022
Խաղում է
Setanta Sports հեռուստաալիքի մարզական մեկնաբան, լրագրող, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Արգենտինա – Ավստրալիա աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Արգենտինայի հավաքականը Մունդիալի մեկնարկային տուրում մի լավ վախեցրեց իր երկրպագուներին՝ պարտվելով Սաուդյան Արաբիային 1։2 հաշվով։ Սակայն հետագայում Սկալոնիի տղաները բարելավեցին իրենց խաղը ու հաջորդաբար հաղթեցին Մեքսիկային ու Լեհաստանին և խմբից դուրս եկան առաջին տեղով։ Մեսին ու ընկերները ժամանակի ընթացքում զարգացրին իրենց թիմային խաղը։ Երկրպագուների ու մասնագետների վարկածով՝ սա այն ամենը չէ, ինչին ընդունակ է «Ալբիսելեստեն»։

Կար մտավախություն, որ արգենտինացիները չեն կարողանա կարգավորել իրենց խաղը, խմբում կգրավեն 2-րդ տեղը ու 1/8 եզրափակիչում երկրորդ Մունդիալն անընդմեջ կառերեսվեն Ֆրանսիայի հավաքականին։ Սակայն դրա փոխարեն, ըստ տարբեր գնահատականների, փլեյ-օֆֆ փուլի առաջին մրցակիցը իսկական նվեր ստացվեց։ Ավստրալիան ֆրանսիացիների հետ խմբային փուլի առաջին տուրի խաղը վստահ սկսեց, գոլ խփեց, բայց կարգերի տարբերությունը զգացվեց ու գրանցվեց պարտություն։ Սակայն Թունիսի հետ հավասար մրցապայքարում տարած հաղթանակը դարձավ վճռորոշ։

Թիմային խաղի տեսանկյունից Ավստրալիան, իհարկե, ամուր ֆուտբոլ է ցուցադրում, և ամենևին էլ հեշտ չի լինելու հաղթահարել «Ագեվազներին»։ Ավստրալիայի ընտրանին ցույց է տվել, որ մանր փոխանցումներ սիրող ու հորիզոնական ֆուտբոլ դավանող հավաքականների համար իսկական գլխացավանք է։ Բայց ենթադրում եմ, որ, ինչպես ֆրանսիացիների պարագայում, այս դեպքում ակներև և վճռորոշ կլինի կարգերի տարբերությունը։ Մեսին ու ընկերները պետք է որ լուծեն մրցակցի հարցերը հիմնական ժամանակում։ Միևնույն ժամանակ, չեմ ակնկալում գոլառատ ֆուտբոլ։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
ԱԱ-2022
23:00/3 դկտ
Արգենտինա - Ավստրալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ