«Արարատ» – «Վան»․ Երևանցիները կընդհատեն առանց հաղթանակների շարքը

13:45, 26 հկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում Երևանի «Արարատը» կհյուրընկալի Չարենցավանի «Վանին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթի «Արարատը»։

«Արարատը» վերջին 3 խաղում հաղթանակ չի տարել։ Թիմն անհաջող հանդիպումների շարք է անցկացնում։ Դժվար է ասել, թե ինչ է կատարվում Վարդան Բիչախչյանի թիմի հետ։ Թե՛ նախորդ մրցաշրջանի վերջում, թե այս եվրագավաթային խաղերում տեսանք, որ «Արարատը» ամուր թիմ ունի և կարողանում է գեղեցիկ և դիտարժան ֆուտբոլ ցուցադրել։

Սակայն հիմա թիմը վերջին 4 խաղից միայն մեկում է գոլ խփել՝ «Նոայի» դեմ խաղում, որն ավարտվեց 2։2։

«Արարատ-Արմենիան» առաջ է պոկվել 9 միավորով, իսկ «Արարատը» 19 միավորով երկրորդ տեղում է։ Անկասկած, Վարդան Բիչախչյանի թիմն այս խաղում ֆավորիտ է, թեև խաղալու է Գյումրիում՝ Քաղաքային ստադիոնում։ Կարծում եմ, որ դաշտի տերերն այս խաղում հաղթանակի կհասնեն։ Պետք է պահպանել երկրորդ տեղն ու հաղթանակ տանել, որպեսզի ընդհատվի անհաջող հանդիպումների շարքը։

«Վանը» վերջին խաղերում նույնպես հաղթանակ չի տարել՝ 2 ոչ ոքի և 2 պարտություն։ Չարենցավանը ներկայացնող թիմը լավ է հանդես գալիս սեփական խաղադաշտում, իսկ հյուրընկալվելիս միշտ դժվարություններ է ունենում։

Ընտրում եմ՝ «Արարատի» հաղթանակը, որի համար Vbet-ը սահմանել է 1․80 գործակիցը։

Օրդինար: Հաղթած
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
13:45/26 հկտ
«Արարատ» – «Վան»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ