«Արարատ» – «Վան»։ Կանխատեսում և խաղադրույք
«Արարատը» 30 խաղից հետո 37 միավորով 6-րդն է և 4 միավորով է հետ 5-րդ տեղում գտնվող «Ալաշկերտից»։ Տեսականորեն, «Արարատը» շանսեր ունի 5-րդ տեղ բարձրանալու համար։
«Վանը» 26 միավորով 8-րդ տեղում է։ Չարենցավանը ներկայացնող թիմը 1 միավորով է առաջ «Շիրակից» և ԲԿՄԱ-ից։
Այս խաղում ֆավորիտ է համարվում «Արարատը», բայց, կարծում եմ, որ հյուրերն ավելի մոտիվացված կլինեն։ «Վանի» նպատակն է խուսափել վերջին տեղից։ Այս պահին ավելի թույլ տեսք ունի ԲԿՄԱ-ն, սակայն «Վանն» ու «Շիրակը» չպետք է հույս դնեն միայն նրա վրա, որ ԲԿՄԱ-ն միավորներ չի հավաքի։
Կարծում եմ, որ հյուրերն այս խաղում կփորձեն խաղալ հաղթանակի համար։ Այնուամենայնիվ, «Արարատն» էլ տնային խաղում կփորձի հաղթանակի հասնել։ Մրցաշարային աղյուսակում թիմը լուրջ խնդիր չի լուծում, սակայն հաղթելը միշտ էլ հաճելի է։
Ենթադրում եմ, որ նվազագույնը 2 գոլ կտեսնենք այս խաղում։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2-ից շատ խաղադրույքը՝ 1․67 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: