«Արարատ»-«Շլյոնսկ». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

17:00, 22 հլս 2021
Խաղում է
VNews.am կայքի լրագրող, մարզական մեկնաբան ու հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Արարատ» – «Շլյոնսկ Վրոցլավ» խաղի վերաբերյալ։

Երևանի «Արարատը» հունգարական «Ֆեհերվարի» արգելքը հաղթահարելուց հետո կարող է համարել, որ լուրջ քայլ է կատարել իր նորագույն պատմության մեջ։ Երկարատև դադարից հետո եվրագավաթային փուլ հաղթահարելը Վարդան Բիչախչյանի թիմի համար լուրջ նվաճում է։ Բայց ինչպես ասում են՝ «ախորժակն ուտելիս է բացվում»։ Մեր թիմի հաջորդ մրցակիցը լեհական «Շլյոնսկն» է, որի արգելքը հաղթահարելը բարդ է, բայց արդեն ոչ անիրկական։

Իրականում «Շլոսկը» չպետք է հանդես գար եվրագավաթներում։ Լեհաստանի նախորդ առաջնության վերջին տուրից առաջ այս թիմը հեռու էր լավագույն քառյակից, սակայն հիմնական մրցակիցներն իսկական նվեր մատուցեցին՝ պարտվելով իրենց խաղերում։ «Շլյոնսկը» վերջին տուրում ոչ ոքի խաղաց, հավաքեց 1 միավոր, շրջանցեց 3 մրցակցի ու մտավ Կոնֆերենցիաների լիգա։ Էստոնական «Պայդեին» հաղթելը կարգի հարց էր։ «Արարատն» իր խաղամակարդակով առնվազն երկու անգամ ուժեղ է լեհական ակումբի առաջին եվրագավաթային մրցակցից։

Վարդան Բիչախչյանի թիմն ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում զգալիորեն ուժեղացել է։ Ակումբը պայմանագիր է կնքել Ալիկ Առաքելյանի, Գոռ Մալաքյանի, Ռոբերտ Դարբինյանի և Սերժ Դեբլեի հետ։ Բացի դրանից, արարատցիներ պահպանել են թիմի հիմնական կորիզը։ Առաջիկա խաղում Չի բացառվում, որ Վարդան Բիչախչյանը դաշտ դուրս բերի Կոնե-Դեբլե զույգն առաջին րոպեներից։ Ի՜նչ հրաշալի հարձակում կլինի։

Ենթադրում եմ, որ «Արարատը», ճաշակելով հաղթանակի բերկրանքը, գնալու է առաջ ու փորձելու է ամրապնդել իր եվրոպական հաղթարշավը։ Հավատում եմ, որ Բիչախչյանի թիմը գոնե չի պարտվի թիմի, որն ա ամառային ընկերական 5 խաղերից հաղթել է միայն մեկում ու կրել 3 պարտություն։

Օրդինար: Պարտված
Կոնֆերենցիաների լիգա
17:00/22 հլս
«Արարատ»-«Շլյոնսկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ