«Արարատ» – «Շիրակ»։ Կանխատեսում և խաղադրույք
«Արարատը» շատ լավ էր մեկնարկել մրցաշրջանի գարնանային հատվածը։ Թիմը 3 անընդմեջ հաղթանակ էր տարել և գոլ բաց չէր թողել։ «Վեստ Արմենիային» 1։0 հաշվով հաղթելուց հետո, թիմն արտագնա խաղում 2։0 հաշվով առավելության էր հասել «Վանի» նկատմամբ, ինչպես նաև 1։0 հաշվով հաղթել ԲԿՄԱ-ին։ Սակայն «Նոայի» հետ գոլառատ խաղում թիմի հաղթական շարքն ընդհատվեց․ «Արարատը» պարտվեց 3։4 հաշվով։
«Շիրակը» գարնանային հատվածում անցկացրած 5 խաղից հաղթել է 4-ը։ Թիմն առավելության է հասել «Ուրարտուի», «Ալաշկերտի» և ԲԿՄԱ-ի նկատմամբ։ Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում Գյումրին ներկայացնող թիմը հաղթել է «Կիլիկիային»։ Ինչպես «Արարատի» դեպքում, այստեղ ևս միակ պարտությունը եղել է «Նոայից»։
Կարծում եմ, որ հանդիպումը գոլառատ չի լինի։ Թիմերի միջև կայացած վերջին 5 հանդիպումներից 3-ն ավարտվել են 0։0 հաշվով։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: