«Արարատ» – «Ուրարտու»։ Կանխատեսում և խաղադրույք
«Ուրարտուն» 8 խաղից հետո վաստակել է 16 միավոր և 3-րդ տեղում է։ Թիմը նախորդ տուրում 3։1 հաշվով հաղթել էր «Վանին»։ Հայաստանի գործող չեմպիոնը առաջին տեղում գտնվող «Փյունիկին» զիջում է 4 միավորով։ Հասկանալի է, որ չեմպիոնության համար պայքար մղելու ցանկություն կա, բայց այլևս չի կարելի միավորներ կորցնել։ «Ուրարտուն» 3 միավորով էլ զիջում է 2-րդ տեղում գտնվող «Ալաշկերտին»։
«Արարատը» 10 միավորով 7-րդ տեղում է։ Կարծես թե թիմի հնարավորությունները բավարարելու են միայն աղյուսակի միջին հատվածում ամրապնդվելու համար։ «Արարատը» նախորդ տուրում 1։2 հաշվով պարտվել էր «Ալաշկերտին»։
Հանդիպման ֆավորիտ է համարվում «Ուրարտուն»։ Կարծում եմ՝ հյուրերը կհաղթեն այս խաղում։ Գունկոյի գլխավորած թիմը կարգով ավելի բարձր է։ Բացի այդ, «Ուրարտու» ստադիոնում խոտածածկի հետ կապված խնդիրների պատճառով թիմը նախորդ խաղն անցկացրել էր Արմավիրում։ Ինձ թվում է, որ հիմա «Ուրարտուում» ավելի ուրախ են, որ արտագնա խաղ են անցկացնում։
Ընտրում եմ «Ուրարտուի» հաղթանակը խաղադրույքը՝ 1․84 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: