«Արարատ-Արմենիա» – «Շիրակ»: Կանխատեսում և խաղադրույք
Այս խաղը գրեթե ոչինչ չի որոշում։ «Արարատ-Արմենիան» 3-րդ տեղում է և չի կարող ո՛չ բարձրանալ 2-րդ տեղ, ո՛չ նահանջել 4-րդ տեղ։ «Շիրակը» 32 միավորով 8-րդ տեղում է և 1 միավորով է առաջ «Վանից»։ Այո, գուցե այս թիմերի միջև պայքար կա 9-րդ տեղից խուսափելու համար, սակայն մեր իրականությունն այնպիսին է, որ անկախ մրցաշրջանի արդյունքներից, ամռանը կորոշվի թե քանի թիմ կմասնակցի հաջորդ առաջնությանը։
Այդ պատճառով էլ, կարծում եմ, որ այս խաղը մեծ նշանակություն չունի թիմերի համար։ Ինձ թվում է, որ գոլառատ հանդիպում կտեսնենք։ «Արարատ-Արմենիան» տնային խաղում կփորձի դրական նոտայով ավարտել մրցաշրջանը։
«Շիրակն» էլ կորցնելու բան չունի։ Պետք է խաղալ հաճույքի համար։ Եթե անգամ հյուրերը մեծ ուժերով պաշտպանվեն, կարծում եմ, որ 2 թիմերն էլ գոլային լավ պահեր կունենան։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․67 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: