«Արարատ-Արմենիա» – «Պուշկաշ Ակադեմիա»։ Կլինեն գոլեր
«Արարատ-Արմենիան» Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում հաղթահարեց մոլդովական «Զիմբրուի» արգելքը։ Երևանյան թիմն արտագնա խաղում հաղթեց 3։0, իսկ տանը՝ 3։1 հաշվով։
Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կարծես թե փոխում է խաղաոճը։ Ավելի պրագմատիկ խաղ էի սպասում պատասխան խաղում, սակայն «Արարատ-Արմենիան» կարողացավ 3 գոլ խփել։ Այնուամենայնիվ, պետք է նշել, որ մրցակցի կարգն էլ որոշիչ եղավ։
Այս անգամ «Արարատ-Արմենիան» ավելի բարդ մրցակցի է հանդիպելու։ «Պուշկաշ Ակադեմիան» ներկայացնում է Հունգարիայի առաջնությունը։ Թիմը նախորդ փուլում պետք է մրցեր «Դնեպր-1»-ի հետ, սակայն ուկրաինական ակումբը հեռացվեց եվրագավաթներից ֆինանսական խնդիրների պտճառով։
Վերջին 4 խաղերում «Պուշկաշ Ակադեմիան» հաղթանակներ է տարել։ Կարծում եմ, որ տնային խաղում «Արարատ-Արմենիան» պետք է փորձի ամեն գնով գոլ խփել։ Դա ավելի կարևոր կլինի, քան դարպասն անառիկ պահելը։ «Չոր» հաշվով պարտվելու կամ գոլազուրկ ոչ-ոքիի դեպքում թե՛ խաղային, թե՛ հոգեբանական առումով առավելություն կունենա հունգարական ակումբը։
Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: