«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»: Կանխատեսում և խաղադրույք

17:00, 10 նյմ 2022
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 16-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

Այս թիմերի դիմակայությունը միշտ լարված պայքարում է անցնում։ «Փյունիկը» եվրագավաթային ելույթներն ավարտելուց հետո պետք է կենտրոնանա ներքին առաջնության վրա։ Դժվար է ասել, թե ինչ տրամադրվածություն կլինի թիմի մոտ։ Խիտ գրաֆիկը կարող է իր ազդեցությունն ունենալ։ Բայց պետք չէ մոռանալ, որ Եղիշե Մելիքյանի թիմը, այդպիսի գրաֆիկով խաղալով, քիչ էր մնում հասներ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ։

Հայաստանի գործող չեմպիոնը 13 խաղից հետո 25 միավորով 4-րդ տեղում է։ «Արարատ-Արմենիան» 14 խաղ է անցկացրել և 31 միավորով 3-րդ տեղում է։

Այս խաղում ֆավորիտ են համարվում տանտերերը։ Վարդան Բիչախչյանի թիմը պետք է օգտվի ստեղծված իրավիճակից։ Թե՛ այս երկու թիմերը, թե «Ալաշկերտն» ու «Ուրարտուն», պայքարում են չեմպիոնության համար։ Յուրաքանչյուր միավորը կարևոր է լինելու։

«Փյունիկի» մարտավարությունը դժվար թե փոխվի։ Թիմը շեշտը դնելու է պաշտպանության վրա և կփորձի հաջողության հասնել հակագրոհների օգնությամբ։ Բիչախչյանի գլխավորած թիմը, այն էլ՝ տնային խաղում, անկասկած, կտիրի նախաձեռնությանը։

Կարծում եմ, որ գոլառատ հանդիպում կստացվի։ Միմյանց միջև կայացած վերջին 5 խաղերից 3-ում թիմերը փոխանակվել են գոլերով։

Ընտրում եմ 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքը՝ 1․80 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Պարտված
Fastex Հայաստանի Պրեմիեր լիգա
17:00/10 նյմ
«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ