Մուտք

«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»․ կանխատեսում

15:11, 1 Նոյեմբերի 2021
Միհրան Ալեքսանյան
Բաժանորդագրվել փորձագետին: Կարդալ ամբողջական տարբերակում

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում առաջատար «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի «Փյունիկին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում կհաղթեն դաշտի տերերը։

Կիսվել:

Այս թիմերի միջև հանդիպումները միշտ խիստ լարված մթնոլորտում են անցնում։ «Արարատ-Արմենիան» հիմա առաջատար է և միակ անպարտելի թիմն է։ Այո, բոլոր շարքերն էլ մի օր ավարտվում են։ Գուցե այս օր էլ ավարտվի թիմի անպարտելիության շարքը, բայց ես այդ կարծիքին չեմ։ Քանի որ նշեցի, հանդիպումն անցնելու է լարված պայքարում։ Թիմերի միջև յուրահատուկ մրցակցություն է ստեղծվել հենց առաջին խաղից։

Բնականաբար, ֆավորիտ է «Արարատ-Արմենիան», որը կազմով ավելի ուժեղ է, ավելի լավ և արդյունավետ խաղ է ցուցադրում։ Չեմ պատկերացնում, թե ինչի հաշվին «Փյունիկը» կարող է հաղթել այս խաղում։

Նախորդ մրցաշրջանի ձախողումից հետո «Արարատ-Արմենիան» ավելի մոտիվացված է։ Թիմն այս մրցաշրջանում բոլորովին այլ մակարդակի՝ չեմպիոնական խաղ է ցուցադրում։

«Փյունիկը» 3-րդ տեղում է և «Արարատի» ու «Նոայի» հետ պայքարում է 2-4-րդ տեղերի համար։ Թիմի գլխավոր նպատակը եվրագավաթային հաջորդ մրցաշրջանի ուղեգիր նվաճելն է։ Կարծում եմ՝ այս խաղում ոչ ոքին «Փյունիկի» համար լավ արդյունք կլինի, բայց նույնիսկ դա անելը դժվար կլինի։ «Արարատ-Արմենիան» սեփական խաղադաշտում բավականին լավ է խաղում։

Ընտրում եմ՝ դաշտի տերերի ֆորայով (-1) հաղթանակը։ Եթե «Արարատ-Արմենիան» հաղթի նվազագույն հաշվով, ապա վերադարձ կլինի։ Կարծում եմ՝ թիմն այս պահին բավականին ուժեղ է և կարող է հաղթել «Փյունիկին» 2 գնդակի տարբերությամբ։ Vbet-ն այս խաղադրույքի համար սահմանել է 2․11 գործակիցը։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/1 նյմ
«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»
Խորագրեր. Խմբագրության կանխատեսումները
Սպորտի տեսակները Ֆուտբոլային կանխատեսումներ
Թեգեր ,
Կիսվել:
Արդիական կանխատեսումներ
«Ասթոն Վիլա» – «Չելսի»։ Տիմուր Ժուրավելի կանխատեսումը
15:11, 1 Նոյեմբերի 2021
«Բայեր» – «Շտուտգարտ»: Ալեքսեյ Գասիլինի կանխատեսումը
15:11, 1 Նոյեմբերի 2021
«Յուվենտուս» – «Միլան»։ Անդրեյ Լավրենտևի կանխատեսումը
15:11, 1 Նոյեմբերի 2021
Մեկնաբանություններ
Գրել մեկնաբանություն
Ամբողջական տարբերակ