«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»։ Կանխատեսում և խաղադրույք

18:00, 23 փտր 2024
«Բուքմեյքերների ռեյտինգը» կանխատեսում է արել «Արարատ-Արմենիա» – «Փյունիկ» Հայաստանի Պրեմիեր լիգայի 21-րդ տուրի հանդիպման վերաբերյալ։

«Փյունիկը» 20 խաղից հետո վաստակած 48 միավորով գլխավորում է Հայաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։ Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն անպարտելի է ընթացիկ մրցաշրջանում (14 հաղթանակ, 6 ոչ-ոքի)։

«Արարատ-Արմենիան» 20 խաղից հետո 42 միավորով 3-րդ տեղում է։ Վարդան Մինասյանի գլխավորած թիմն այս խաղում հաղթանակի հասնելու դեպքում կշրջանի 2-րդ տեղում գտնվող «Նոային», որը 43 միավոր ունի։

Թիմերի միջև կայացած նախորդ 5 խաղերից 3-ն ավարտվել են ոչ-ոքի, 2 խաղում էլ հաղթել է «Փյունիկը»։ Վերջին 4 հանդիպումներում կողմերը փոխանակվել են գոլերով։

2 թիմերում էլ նորեկներ կան։ Կարելի է ասել, որ չեմպիոնական պայքարն ավելի է թեժանալու։ «Արարատ-Արմենիան» Հայաստանի հավաքականի մի քանի ֆուտբոլիստներով է համալրվել․ Սերոբյան, Հովհաննիսյան, Շաղոյան։ «Փյունիկը» վերադարձրել է Դեբլեին և Յուրիչիչին։

Կարծում եմ, որ այս խաղի համար լավագույն տարբերակը 2 թիմերը գոլ կխփեն խաղադրույքն է՝ 1․79 գործակցով։ Գարնանային հատվածի առաջին խաղը ցույց կտա, թե թիմերն ինչպես են պատրաստվել մրցաշրջանի երկրորդ կեսին։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Հայաստանի Պրեմիեր լիգա
18:00/23 փտր
«Արարատ-Արմենիա» – «Փյունիկ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ