«Արարատ-Արմենիա» — «Օմոնիա». Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

19:00, 19 օգս 2020
Խաղում է
Vnews.am կայքի լրագրող, հաղորդավար, մարզական մեկնաբան Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է կատարել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ «Արարատ-Արմենիա» — «Օմոնիա» հանդիպման վերաբերյալ։

Առնվազն տարօրինակ է, երբ մի մրցաշարը դեռ չավցարտված, արդեն մյուսի որակավորման խաղերն են ընթանում։ Չեմպիոնների լիգայի 19/20 խաղաշրջանի ուժեղագույն թիմի անունը դեռևս հայտնի չէ, սակայն 20/21-ի որակավորման առաջին փուլն արդեն սկսել է։ Հայաստանից մրցաշարին մասնակցում է «Արարատ-Արմենիան»։ Մեր չեմպիոնի առաջին մրցակիցը լինելու է Կիպրոսը ներկայացնող «Օմոնիան»։

«Արարատ-Արմենիան» նոր մրցաշրջանը մեկնարկել է ոչ այնքան հաջող։ Նոր մարզիչ Դավիդ Կամպանիայի գլխավորությամբ Հայաստանի գործող կրկնակի չեմպիոնը նախ պարտվեց Հայաստանի Սուպերգավաթի եզրափակիչում «Նոային», իսկ առաջնության անդրանիկ տուրում չկարողացավ առավելության հասնել «Ալաշկերտի» նկատմամբ՝ 0-0։ Վարդան Մինասյանի գնալուց հետո թիմը գլխավորել է մարզիչ, որի տակտիկական մտքերն ու գաղափարները արմատապես տարբերվում են։

Իսպանացի մասնագետը փորձում է նոր թիմում կիրառել 3 կենտրոնական պաշտպանով տակտիկան, սակայն առայժմ այդ նորամաւծությունը հաջողություն չի բերում նրան։ Ամենայն հավանականությամբ, «Օմոնիայի» հետ խաղում Կամպանիան կապավինի 4 պաշտպանով տակտիկային։ Հարցական է թերևս Յոան Գուֆրանի մասնակցությունը հանդիպմանը, սակայն պարզ է, որ նրա պես փորձառու ֆուտբոլիստի առկայությունը կօգնի մեր թիմին։

Կիպրոսի առաջնությունն ավարտվել էր անհամեմատ ավելի շուտ։ Մարզավիճակը պահպանելու համար «Օմոնիան» անցկացրեց մի շարք ընկերական խաղեր։ Այդ 7 խաղերում 4-ում, ընդ որում՝ անընդմեջ, թիմը չկարողացավ հաղթանակ տոնել։ Այդ խաղերից 3-ում «Օմոնիան» անգամ գոլ խփել չկարողացավ։ Պետք է հավելենք նաև, որ մրցակից բոլոր թիմերը եղել են կամ կարգով «Օմոնիայից» թույլ, կամ, լավագույն դեպքում,՝ գրեթե նույն մակարդակի։

Կիպրոսի չեմպիոնը զգալիորեն թույլ է խաղում պաշտպանությունում՝ հիմնականում գնդակ բաց թողնելով երկրորդ կեսում։ «Օմոնիան» այսօր իր կազմում ունի նույնքան փորձառու ու կարևոր ֆուտբոլիստ, ինչպիսին մեր թիմում Գուֆրանն է։ Թոմաս Հուբոչանը երկար տարիներ հաջողությամբ խաղացել է «Զենիթում», իսկ թիմի ղեկին կանգնած է նորվեգացի Հենինգ Բերգը։ Այն նույն Բերգը, որի ոտքերի արանքով գերազանց անցում իրականացրեց Ֆերնանդո Ռեդոնդոն։ 

Թեպետ հանդիպումն անցկացվելու է առանց հանդիսականների, սակայն սեփական դաշտում խաղ անցկացնելը չի կարող չոգևորել մեր տղաներին։ Հաշվի առնելով բոլոր գործոնները՝ վստահ եմ, որ «Արարատ-Արմենիան» դուրս է գալու հաջորդ փուլ։

 

Օրդինար: Չխաղարկված
Չեմպիոնների լիգա
19:00/19 օգս
Арарат Армения - Омония Никосия
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ