«Արարատ-Արմենիա» – «Նոա»։ Կանխատեսում և խաղադրույք
Թիմերը 4 օր առաջ մրցել են Հայաստանի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում։ Գոլառատ խաղում «Արարատ-Արմենիան» արտագնա հաղթանակ է տարել 3։2 հաշվով։
Առաջնությունում «Նոան» 52 միավորով 2-րդ տեղում է և լրացուցիչ ցուցանիշներով է զիջում առաջատար «Փյունիկին»։ «Արարատ-Արմենիան» 49 միավորով 3-րդ տեղում է։
2 թիմերն էլ հիմնականում գոլառատ հանդիպումներ են անցկացնում։ Չեմպիոնական պայքարն ավելի է թեժանում։ Բուքմեյքերները ֆավորիտ են համարում տանտերերրին, սակայն կարծում եմ, որ «Նոան» այս խաղում կարող է հաղթանակի հասնել։
Այո, Վարդան Մինասյանն ավելի փորձառու մարզիչ է, կարող է ինչպես հարկն է պատրաստվել նման խաղերին։ Բայց չեմ կարծում, որ «Նոան» առանց կռվի կհանձնվի։ Ընդհակառակը, հյուրերը կարող են հակագրոհների մարտավարությունն ընտրել ու սպասել մրցակցի սխալներին։
Ռիսկի պետք է դիմեն տանտերերը։ «Նոային» ձեռնտու կլինի նաև ոչ-ոքին։ Ընտրում եմ «Նոան» չի պարտվի խաղադրույքը՝ 1․75 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: