«Արարատ-Արմենիա» – ԲԿՄԱ։ Կանխատեսում և խաղադրույք
«Արարատ-Արմենիան» շարունակում է հետապնդել առաջատար «Փյունիկին», որը 14 խաղից հետո 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատ-Արմենիան» ունի 29 միավոր և 2-րդ տեղում է։ Մրցաշրջանի վատ մեկնարկից հետո Վարդան Մինասյանի գլխավորած թիմը կարծես թե ուշքի է եկել։ Վերջին 10 խաղում թիմն ընդամենը 1 պարտություն է կրել։
ԲԿՄԱ-ն ինչպես Ռաֆայել Նազարյանի օրոք էր, այնպես էլ նրա հեռանալուց հետո, անհարմար մրցակից է ցանկացած թիմի համար։ Երիտասարդ ֆուտբոլիստներով հավաքված այս թիմը կարող է ցանկացած պահի անակնկալ մատուցել նույնիսկ ամենաուժեղ մրցակցին։
Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիան» հիմա լավ մարզավիճակում է և տնային խաղում պետք է առանց խնդիրների հաղթի ԲԿՄԱ-ին, որը 16 միավորով 7-րդ տեղում է։
Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» հաղթանակ և խաղի գոլերի տոտալը 4․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․53 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: