«Արարատ-Արմենիա» – «Արիս»: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
«Արարատ-Արմենիան» վալիդոլային հաղթանակ տարավ համեստ «Էգնատիայի» հետ երկխաղյա դիմակայությունում՝ գործը հասցնելով հետխաղյա 11-մետրանոց հարվածաշար: Ալբանական ակումբի հետ տնային խաղում «Արարատ-Արմենիան» ուներ զգալի առավելություն, սակայն հաղթանակը ձեռքից բաց թողեց խաղի վերջին վայրկյաններին: Երկրորդում էլ նույն պատկերն էր՝ 124-րդ րոպեին մրցակիցը բեկեց խաղի ընթացքը: Երկու խաղում էլ նկատվում էր մի շարք ֆուտբոլիստների մոտ խաղային տոնուսի բացակայություն, ինչի մասին Վարդան Մինասյանն ասել էր ասուլիսի ժամանակ:
Հունական «Արիսն» իր կարգով, իհարկե, զգալիորեն բարձր է «Էգնատիայից»: Հունաստանի առաջնության նախորդ խաղարկությունում «Արիսը» փլեյ-օֆֆ փուլում գրավեց 5-րդ տեղը և իրավունք ստացավ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի խաղարկությանը: Նոր մրցաշրջանի մեկնարկից առաջ Սալոնիկի թիմը հաջող ձեռքբերում իրականացրեց՝ գնելով «Բետիսի» ֆուտբոլիստ Լորան Մորոյի տրանսֆերը: Ընկերական խաղերում «Արիսը» լավագույնս հանդես չեկավ՝ կրելով 3 անընդմեջ պարտություն:
Հաշվի առնելով մրցակցի պաշտպանության խնդիրները՝ ենթադրում եմ, որ երևանյան խաղում «Արարատ-Արմենիան» մրցակցի դարպասը տանող ճանապարհը կգտնի: Միայն թե սեփականն անառիկ պահելը բարդ գործ է: Կարծում եմ՝ առաջին խաղում կտեսնենք երկուստեք գոլառատ ֆուտբոլ: Առվազն երկու թիմերն էլ գոլ կխփեն:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: