«Արարատ-Արմենիա» – «Արարատ»: Կանխատեսում և խաղադրույք
«Արարատ-Արմենիան» այս պահին 29 խաղից հետո 63 միավորով 3-րդ տեղում է։ Թիմը նախորդ տուրում պարտվեց «Փյունիկին» 1։4 հաշվով։ Կարելի է ասել, որ չեմպիոն դառնալու շանսերը զգալիորեն նվազեցին։ «Ուրարտուն» և «Փյունիկը» հաղթել են այս տուրի իրենց խաղերում։
Այնուամենայնիվ, «Արարատ-Արմենիան» շարունակելու է պայքարել։ Նախորդ տուրում կրած խոշոր հաշվով պարտությունից հետո, կարծում եմ, որ Վարդան Բիչախչյանի գլխավորած թիմը կրկնակի մոտիվացված կլինի։ Այլ բան չի էլ մնում։ Պետք է հարձակվել, գրոհել, գոլեր խփել և հուսալ, որ մրցակիցները միավորներ կկորցնեն։
«Արարատը» մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է։ Թիմը դժվար թե նահանջի վերջին տեղ, բայց նաև լավագույն քառյակ մտնելու շանսեր չունի։
Տանտերերն ամեն ինչով գերազանցում են մրցակցին և ֆավորիտ են այս խաղում։ Գուցե հանդիպումը գոլառատ լինի, բայց ես ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» գոլերի տոտալը 1․5-ից շատ խաղադրույքը՝ 1․62 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: