«Արարատ-Արմենիա» – «Արարատ»․ կանխատեսում

16:00, 17 հկտ 2021
VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Արարատ-Արմենիան» կհյուրընկալի գործող գավաթակիր «Արարատին»։ «Բուքմեյքերների ռեյտինգը» կարծում է, որ այս խաղում երկու թիմերն էլ գոլ կխփեն։

Այս թիմերի միջև յուրահատուկ մրցակցություն է ձևավորվել։ Բնականաբար, «Արարատ» անվան առումով։ Այս խաղերը միշտ անցնում են լարված մթնոլորտում։ «Արարատ-Արմենիան» 8 խաղից հետո 22 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» երկրորդ տեղում է և 4 միավոր զիջում է առաջատարին։ Կարծում եմ՝ Երևանի «Արարատում» շատ լավ հասկանում են, որ չեմպիոնության համար պայքարելու դեպքում 7 միավորի տարբերությունը գուցե արդեն չստացվի հետ բերել։ Դժվար է նույնիսկ այս պահի տարբերությունը պահպանել։ «Արարատ-Արմենիային» ոչ ոքին կգոհացնի։

Վարդան Բիչախչյանի թիմը նախորդ տուրում 0։1 հաշվով պարտվել է «Փյունիկ»։ Երկրորդ անընդմեջ պարտությունը, այն էլ՝ առաջատարից, կարող է ոչ միայն դուրս մղել թիմին չեմպիոնական պայքարից, այլև բարդացնել գործը եվրագավաթային տեղերի համար պայքարում։ Այդ պատճառով, սպասում եմ, որ հյուրերն այս խաղում միտված կլինեն հարձակմանը։ Դրանից էլ կարող են օգտվել դաշտի տերերը։

Ընտրում եմ՝ երկու թիմերն էլ գոլ կխփեն խաղադրույքը, որի համար  Vbet-ը սահմանել է 1․92 գործակիցը։ Ելքի վերաբերյալ կանխատեսում կատարելը բարդ է, քանի որ երկու թիմերի կազում էլ կան ֆուտբոլիստներ, որոնք հավաքականների ճամբարում են եղել միջազգային դադարի ժամանակ և դժվար է կռահել, թե որ թիմն ինչ մարզավիճակում կլինի։

Օրդինար: Պարտված
VBET Հայաստանի Պրեմիեր լիգա
16:00/17 հկտ
«Արարատ-Արմենիա» – «Արարատ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ