«Արարատ-Արմենիա» – «Ալաշկերտ»: Կանխատեսում և խաղադրույք
«Արարատ-Արմենիան» դեռևս չի կորցրել շանսերը չեմպիոն դառնալու համար։ Բայց հիմա ամեն ինչ կախված է «Փյունիկից» և «Ուրարտուից»։ Առաջատարին «Արարատ-Արմենիան» զիջում է 4, իսկ գործող չեմպիոնին՝ 1 միավորով։ Եվ դա այն դեպքում, եթե հաղթի առաջիկա խաղում։ Այսինքն՝ այս խաղում պարտությունը, կարելի է ասել, կզրկի թիմին չեմպիոնության համար պայքարելու հնարավորությունից։
«Ալաշկերտը» 4-րդ տեղից ներքև չի նահանջի։ Այս թիմի համար միակ կարևոր հարցն այս մրցաշրջանում գավաթի հաղթողի անունն իմանալն է։ Բանն այն է, որ Fastex Հայաստանի գավաթի եզրափակիչ «Շիրակ» — «Ուրարտու» խաղում առաջնության առաջատարի հաղթանակի պարագայում ՀՊԼ-ում 4-րդ տեղը գրաված թիմը Կոնֆերենցիաների լիգայի ուղեգիր կստանա։ Իսկ այս խաղում ֆավորիտ են տանտերերը։ Կարծում եմ, որ «Ալաշկերտը» կփորձի հնարավորինս լավ գործել պաշտպանությունում, բայց դժվար թե կարողանա անառիկ պահել սեփական դարպասը։
Ընտրում եմ «Արարատ-Արմենիայի» հաղթանակը՝ 1․94 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: