ԱՊԼ-ի 32-րդ տուր. Մարտին Դեմիկելիսի կանխատեսումը

19:00, 03 ապր 2016
Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Արգենտինայի հավաքականի պաշտպան, ֆուտբոլային խաղադրույքների փորձագետ Մարտին Դեմիկելիսը հատուկ «Բուքմեյքերների Ռեյտինգի» համար կանխատեսում է արել ԱՊԼ-ի 32-րդ տուրի հանդիպումների` այդ թվում «Բորնմութ» — «Մանչեսթեր Սիթի» խաղի վերաբերյալ: Մեր նոր փորձագետը խաղադրույք է կատարում նրա վրա, որ «Բորնմութը» գոլ կխփի: 

«Ասթոն Վիլլա» — «Չելսի»

«Վիլլային» մնացել է մեկ ու կես ամիս, որպեսզի վայելի ներկայությունը Պրեմիեր լիգայում, և չկան շեյխ, ով կփրկի նրանց: Բայց այստեղ այսպիսի պահ կա: Օրերս «Վիլլան» հեռացրեց հերթական մարզչին: Որպես ֆուտբոլիստ` գիտեմ, որ այդպիսի թիմի դեմ մեծ նվիրվածությամբ են խաղում: Ընդ որում, «Չելսիի» գրեթե բոլոր ֆուտբոլիստները հրավիրվել էին հավաքականներ: Հիդինկը շատ քիչ ժամանակ ունի նրանց պատրաստվածության միևնույն մակարդակի բերելու համար: Մենք առաջին շրջանում խաղացինք Բիրմինգհեմում և խոստովանում եմ, որ դժվար էր: Այդպես էլ չկարողացանք հաղթել:

Երեկ խնդրեցի կնոջս` Եվանգելինային, գրանցվել William Hill-ի կայքում և 2,25 գործակցով խաղադրույք կատարել նրա վրա, որ «Չելսին» նույնպես հյուրընկալվելիս միավորներ կկորցնի «Ասթոն Վիլայի» հետ խաղում:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
15:45/2 ապր
«Ասթոն Վիլլա» - «Չելսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Վեսթ Հեմ» — «Քրիստալ Փելաս»

Վերջին 6 տնային խաղերից հինգում «մրճահարները» հաղթել են։ Նրանց չհաջողվեց հաղթել միայն մեզ, բայց մեր կազմում շատ աստղեր կան, հատկապես ես։ «Փելասն» այդ հարցում զիջում է մեզ, երկրպագուներն ավելի քիչ գումար ունեն, քան մեր Մանսուրը։ Այդ պատճառով էլ խաղադրույք եմ կատարում տանտերերի հաղթանակի վրա։ Բայց դրա հետ մեկտեղ երկրպագելու եմ «Քրիստալ Փելասին», վերջիվերջո «Վեսթ Հեմը» կարող է մեզ դուրս թողնել Չեմպիոնների լիգայի գոտուց։

Իմ տատիկը Պիկադիլլի փողոցի վրա գտնվող William-ի բուքմեյքերական կետում 1,91 գործակցով խաղադրույք է կատարել «Վեսթ Հեմի» վրա՝ խորհուրդ եմ տալիս, նա միշտ բեկոնով համեղ չիպսեր է ունենում։

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Վեսթ Հեմ» - «Քրիստալ Փելաս»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Արսենալ» — «Ուոթֆորդ»

«Արսենալը» հերթական անգամ դուրս մնաց Չեմպիոնների լիգայից և կարող է կենտրոնանալ առաջնության վրա։ Այնուամենայնիվ, ոչ մի նորություն [ծիծաղում է]։ Ենթադրում եմ, որ ուրախ ֆուտբոլ կտեսնենք։ Այս մրցաշրջանում հյուրընկալվելիս խաղացել եմ «զինագործների» դեմ։ Պարտվեցինք… Իհարկե, հարձակվողների մոտ այնտեղ ամեն ինչ կարգին է։ Երբեմն խաղադրույք եմ կատարում նրանց գոլերի վրա, երբ խաղամոլությամբ եմ տարվում: Միայն Ժիրուն ու Սանչեսը կարող են երեք գոլ խփել «Ուոթֆորդին»:

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Արսենալ» - «Ուոթֆորդ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Սանդերլենդ» — «Վեսթ Բրոմ»

«Սանդերլենդը» պայքարում է բարձրագույն խմբում մնալու համար: Ինձ նման բախտ չի վիճակվել, բայց շատ եմ լսել կոլեգաներից, որ այդպիսի իրավիճակներում ֆուտբոլիստները երբեմն իրենց այնպես են դրսևորում, որ նույնիսկ նրանք դրան չէին սպասում: «Վեսթ Բրոմն» արդեն ոչնչի համար չի պայքարում: Կարծում եմ` Մեծ Սեմը իր տղաներին թույլ չի տա թուլանալ և «կատուներն» այստեղ կհաղթեն: Ինքս խաղադրույք չեմ կատարելու, որոշել եմ ավելի շատ խաղադրույք կատարել հաջորդ հանդիպման վերաբերյալ:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Սանդերլենդ» - «Վեսթ Բրոմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Բորնմութ» — «Մանչեսթեր Սիթի»

Ի՞նչ ասել: Մեր թիմում իրավիճակն այսպիսին է. Պելեգրինին հեռանում է, Տուրեն իր համար նոր թիմ է փնտրում, ինչպես երևում է, ես նույնպես կհեռանամ «Սիթիից»: Նոր ֆուտբոլիստների մասին շշուկները ևս նյարդայնացնում են. Տեր Շտեգենը, Վիտսելը «Զենիթից»… «Լեսթերն» ու «Տոտենհեմը» շատ են առաջ ընկել, իսկ չեմպիոնությունից հետո երրորդ տեղի համար պայքարելու ցանկություն չկա: Եթե անկեղծ, այժմ ցանկալի է միայն արժանվույնս հանդես գալ Չեմպիոնների լիգայում: Լրացավ 35-ամյակս: Փաստ չէ, որ ինչ-որ ժամանակ կխաղամ փլեյ-օֆֆում… Բայց մենք պրոֆեսիոնալներ ենք և պարտավոր ենք շարունակել: Բացի դրանից, եթե «Բորնմութը» հաղթանակ տանի, Ֆուտբոլային ասոցիացիան ինձ հաստատ [ցենզուրայի սահմաններում]: Այնպես որ, խաղադրույք կատարեք նրա վրա, որ մենք կհաղթենք, բայց «Բորնմութը» գոլ կխփի: Եվ արագ խաղադրույք կատարեք, քանի գործակիցը չի նվազել. հայրիկս իմ շաբաթական աշխատավարձով դրա վրա խաղադրույք է կատարելու:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Բորնմութ» - «Մանչեսթեր Սիթի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 2 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Սթոք Սիթի» — «Սուոնսի»

«Սթոքում» մի շարք երիտասարդներ վնասվածք ունեն, իսկ «կարապների» գործերը Ֆրանչեսկո Գվիդոպինայի գալուց հետո լավացել են։ Խիստ իտալացին իր գործը գիտի։ «Սթոքը» խաղում է տանը և նույնիսկ եվրագավաթների համար պայքարելու շանսեր ունի։ Այստեղ խորհուրդ եմ տալիս խաղադրույք կատարել ոչ-ոքիի վրա։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Սթոք Սիթի» - «Սուոնսի»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Նորվիչ» — «Նյուքասլ»

«Նյուքասլ» է եկել Ռաֆա Բենիտեսը: Հավատում եմ այդ մարզչի որակավորումներին: Մի քանի անգամ կարող էի հայտնվել նրա թիմերում, բայց չստացվեց: Հնարավոր է, նա ավելի լավին է արժանի. տղաներն ասում են, որ խաղադրույքներով չի տարվում, թեև ինչ կա դրանում… Բայց վերադառնանք խաղին: «Նորվիչը» նույնպես հեշտ մրցակից չէ: Այս մրցաշրջանում «դեղձանիկների» հետ երկու հանդիպումներն էլ հեշտ չեն ստացվել: Թեև լավ է, որ տնային խաղի վերջին րոպեներին փրկվեցինք: Այնպես որ, այստեղ խաղադրույք եմ կատարում ոչ-ոքիի վրա:

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
18:00/2 ապր
«Նորվիչ» - «Նյուքասլ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Լիվերպուլ» — «Տոտենհեմ»

Լուրջ թիմեր են։ Թույլերին մենք չենք պարտվում, այն էլ 0։3 հաշվով։ «Տոտենհեմը» պայքարում է չենպիոնության համար, բայց «Սիթիին» վատ չէր լինի, եթե լոնդոնցիները զիջեին։ Իմ ցանկությունն աջակցվում է վիճակագրությամբ, որն ինձ երեկ ուղարկեց Betradar-ից իմ ընկերը (հաճախ ենք խաղադրույքներ անում)։ Գլխավոր փաստը՝ վերջին 3 տնային խաղերում «Լիվերպուլը» հաղթել է «Տոտենհեմին»։ Կարծում եմ, որ հիմա էլ Կլոպի թիմը հաղթանակի մեծ շանսեր ունի։

Օրդինար: Վերադարձ
ԱՊԼ, 32-րդ տուր
20:30/2 ապր
«Լիվերպուլ» - «Տոտենհեմ»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Լեսթեր» — «Սաութհեմփթոն»

Ինձ բախտ է վիճակվել խաղալ իսկապես լավ թիմերում, այդ պատճառով էլ մեկ անգամ չէ, որ գլխավերևումս գավաթ եմ բարձրացրել։ Գերազանց գիտեմ, երբ դու պայքարում ես չեմպիոնության համար, ապա վախենալու ոչինչ չունես։ Փոքր վնասվածքների, հոգնածության ու հակառակորդի դիմադրության մասին չես մտածում։ Եվ ավելի շատ, երբ քեզ երկրպագում է աշխարհի կեսը, ինչպես «Լեսթերին»։ Տղաներն իրոք շատ լավն են, միանգամից երևում է հարուստ սեփականատերը! Չնայած շեյխ չէ։ Սա նրանց աստղային շանսն է։ Նման բան այլևս կարիերայում կարող է չլինել։ Այդ պատճառով էլ այստեղ կխաղամ տանտերերի հաղթանակի վրա։ Եթե անկեղծ, ապա «Սաութհեմփթոնն» ավելի մեծ շանսեր ունի «Սիթիին» հասնելու, քան մենք՝ «Լեսթերի» հետ չեմպիոնության համար պայքարելու։

Օրդինար: Հաղթած
ԱՊԼ, 32-րդ տուր
16:30/3 ապր
«Լեսթեր» - «Սաութհեմփթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Էվերթոն»

Մանչեսթերում կա մեկ թիմ, և դա «Սիթին» է: Օրերս այս հանդիպման վերաբերյալ խոսք փոխանակեցինք հավաքականում թիմակից Ռոբերտո Մորիի հետ: Ռոբբին խոստացավ քոթակել «Man Ure»-ին [Մարտինը հիշեցնում է «Մանչեսթեր Յունայթեդի» վիրավորական մականունը]: Vamos, Roberto! Vamos, «կապույտներ» !

Օրդինար: Պարտված
ԱՊԼ, 32-րդ տուր
19:00/3 ապր
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Էվերթոն»
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ