Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 9,68 գործակցով

16:30, 09 ապր 2017
«Բուքմեյքերների Ռեյտինգը» անգլիական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի չորս հանդիպում: Կմրցեն «Տոտենհեմ» — «Ուոթֆորդ», «Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի», «Սթոք Սիթի» — «Լիվերպուլ» և «Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ» զույգերը:

«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ»

Մաուրիսիո Պոչետինոյի թիմը հրաշալի ընթացք է հավաքել: «Տոտենհեմը» Պրեմիեր լիգայի վերջին 5 խաղերում հաղթել է՝ խփելով 14 գնդակ: Լոնդոնցիները 65 միավորով զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը և չեմպիոնության փոքրիկ շանսեր դեռ պահպանում են: Նախորդ տուրում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս առանց իր գլխավոր ռմբարկու Հարի Քեյնի 3:1 հաշվով հաղթեց «Սուոնսիին»: ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում «սփուրսն» ամենաապահով թիմն է: «Տոտենհեմը» բոլորից քիչ է գնդակ ընդունել սեփական դարպասը՝ 30 խաղում 22 գոլ:

Ինչ վերաբերում է «Ուոթֆորդին», ապա թիմը վերջին 2 խաղերում հաղթելով «Սանդերլենդին» ու «Վեսթ Բրոմվիչին» ապահովեց տեղը ուժեղագույնների խմբում: Մեծ հաշվով առաջնությունն ուոթֆորդցիների համար ավարտված է:

«Տոտենհեմը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում լավագույն տնային թիմն է: Պոչետինոյի տղաները «Ուայթ Հարթ Լեյնում» անցկացրած 15 խաղերից 13-ում հաղթել են, 2 անգամ էլ ոչ-ոքի է գրանցվել: Սեփական դաշտում լոնդոնյան ակումբը արդյունավետ է գործում: Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, «Տոտենհեմի» ավելի բարձր կարգն ու չեմպիոնական հույսեր փայփայելը՝ առաջարկում ենք ««Տոտենհեմի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,70 է:

«Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի»

«Մանչեսթեր Սիթին» նախորդ տուրում հյուրընկալվելիս 1:2 հաշվով զիջեց «Չելսիին», բայց արդարության համար նշենք, որ Գվարդիոլայի թիմը վատ տեսք չուներ: «Քաղաքաբնակները» հարձակման գծում աչքի են ընկնում հետաքրքիր ու սուր գործողություններով: Ագուեռոն մարզավիճակ է հավաքել, վերջապես կազմ վերադարձավ Սթերլինգը: Մանչեսթերցիները անցկացրած 30 խաղից հետո 58 միավորով եզրափակում են լավագույն քառյակը՝ գերազանցելով մոտակա հետապնդողներ «Ման. Յունայթեդին» ու «Արսենալին» (1 խաղ պակաս են անցկացրել) 4 միավորով: Հերթական սայթաքման դեպքում Գվարդիոլայի թիմը կարող է դուրս մնալ Չեմպիոնների լիգայի գոտուց:

Ինչ վերաբերում է «վագրերին», ապա նրանք Պրեմիեր լիգայի վերջին 4 խաղերից երեքում հաղթել են, ինչի շնորհիվ դուրս եկան վտանգավոր գոտուց, բայց փրկվելու համար դաժան պայքարը դեռ ավարտված չէ: Մարկո Սիլվայի գլխավորած թիմը Անգլիայի առաջնությունում բաց թողած գնդակներով երկրորդ վատագույն ցուցանիշն ունի (61): «Հալլը» չափազանց վատ է խաղում դրսում: «Վագրերը» ընթացիկ մրցաշրջանում առաջնության 15 արտագնա խաղերում ընդամենը 5 միավոր են վաստակել:

Հաշվի առնելով սեփական դաշտի գործոնը, մանչեսթերցիների անհամեմատ ավելի բարձր կարգն ու ուժեղ հարձակումը՝ առաջարկում ենք ««Ման. Սիթի»: ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Ի դեպ, առաջին շրջանում մանչեսթերցիները հաղթել են 3:0 հաշվով: Ագուեռոն ու մյուսները այս անգամ էլ նվազագույնը 3 գնդակ կուղարկեն առաջնության ամենաթույլ պաշտպանությունն ունեցող թիմերից մեկի դարպասը: Գործակիցը 1,78 է:

«Սթոք Սիթի» — «Լիվերպուլ»

Յուրգեն Կլոպի «Լիվերպուլը» 31 տուրերից հետո վաստակել է 61 միավոր և եզրափակում է լավագույնների եռյակը: «Կարմիրները» ընթացիկ մրցաշրջանում մեկ խնդիր ունեն՝ նվաճել Չեմպիոնների լիգայի ուղեգիր: Սադիո Մանեն վերջերս ծանր վնասվածք ստացավ: Առանց Մանեի «Լիվերպուլը» բարդություններ է ունենում: Մերսիսայդյան ակումբը նախորդ տուրում սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Բորնմութին»: «Լիվերպուլը» ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ամենաարդյունավետ թիմն է: Կլոպի տղաներն անցկացրած 31 խաղում 66 գոլ են խփել: Տպավորիչ արդյունք է, բայց նույնը չի կարելի ասել պաշտպանության մասին: 31 խաղերից ընդամենը յոթում են «կարմիրները» սեփական դարպասն անառիկ պահել: Խայտառակ ցուցանիշ է: Պաշտպանությունում «Լիվերը» լուրջ խնդիրներ ունի:

Ինչ վերաբերում է տանտերերին, ապա «Սթոք Սիթին» 36 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 12-րդ հորիզոնականը: Թիմը լուծելու խնդիր չունի և առաջնության մնացած հատվածը կխաղա հաճույքի ու երկրպագուների համար:

Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն: Այո» խաղադրույքը: «Լիվերպուլը» ամենաարդյունավետն է Անգլիայում, բայց բաց է թողնում շատ ու բոլորից: Գոլերի փոխանակությունն այստեղ ամենահավանական տարբերակն է: Գործակիցը 1,73 է:

«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»

«Սանդերլենդն» ամենայն հավանականությամբ այս մրցաշրջանի ավարտից հետո հանդես կգա Չեմպիոնշիփում: Թիմն ացնկացրած 30 խաղից հետո վաստակել է ընդամենը 20 միավոր և աղյուսակում վերջինն է: 17-րդ հորիզոնականում ընթացող «Հալլ Սիթին» ունի 30 միավոր: «Սև կատուները» ոչ մի կերպ չեն կարողանում գտնել իրենց խաղը:

«Մանչեսթեր Յունայթեդը» Պրեմիեր լիգայի վերջին 2 տուրում ոչ-ոքի խաղաց և 54 միավորով վեցերորդն է: Երկրորդ ոչ-ոքին փրկեց Զլատան Իբրահիմովիչը, ով որակազրկումից հետո խաղի վերջին րոպեին «Էվերթոնի» դեմ հաջող իրացրեց 11 մետրանոց հարվածը: «Կարմիր սատանաներին» հաղթանակից բացի այլ արդյունք չի կարող բավարարել: «Սթեդիում օֆ Լայթում» Մոուրինյոյի տղաներն ամեն կերպ կփորձեն 3 միավոր վաստակել:

Առաջարկում ենք ««ՄՅու»: ՏՇ 2 գոլ» խաղադրույքը: Իբրայի, Պոգբայի, Մխիթարյանի կարգի բարձր վարպետներ ունեցող թիմը պետք է գոնե 2 գնդակ ուղարկի հետնապահի դարպասը, եթե իհարկե ցանկանում է Պրեմիեր լիգայի միջոցով ՉԼ-ի ուղեգիր նվաճել: Հյուրերը բոլոր դիրքերում գերազանցում են տանտերերին և կգտնեն դեպի նրանց դարպաս տանող ճանապարհը: Գործակիցը 1,85 է:

Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում անգլիական էքսպրեսսի համար ստացանք 9,68 գործակիցը:

Էքսպրես: Հաղթած
ԱՊԼ, 31-րդ տուր
15:30/8 ապր
«Տոտենհեմ» — «Ուոթֆորդ»
ԱՊԼ, 31-րդ տուր
18:00/8 ապր
«Մանչեսթեր Սիթի» — «Հալլ Սիթի»
ԱՊԼ, 31-րդ տուր
18:00/8 ապր
«Սթոք Սիթի» — «Լիվերպուլ»
ԱՊԼ, 31-րդ տուր
16:30/9 ապր
«Սանդերլենդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ