Անգլիական էքսպրեսս. խաղում ենք 8,66 գործակցով
«Հալլ Սիթի» — «Արսենալ»
«Արսենալը» երեքշաբթի ՉԼ-ում հյուրընկալվելիս «ՊՍԺ»-ի դեմ շատ կարևոր միավոր վաստակեց (1:1): Անշուշտ, լոնդոնցիները պետք է գոհ լինեն Փարիզում գրանցված արդյունքից:
Թիմերը վաստակել են 7 միավոր և մրցաշարային աղյուսակում գտնվում են կողք կողքի: «Հալլը» վատ չի մեկնարկել: ԱՊԼ-ի մեկնարկային տուրում թիմը 2:1 հաշվով հաղթեց գործող չեմպիոն «Լեսթերին», որին հետևեց «Սուոնսիի» դեմ հաղթանակը: Այնուամենայնիվ, դժվար թե Ֆելանի թիմը կարողանա դիմադրել «զինագործներին»: Ի դեպ, «Արսենալը» շատ հաջող է հանդես գալիս «Հալլ Սիթիի» տնային մարզադաշտում: Հալլի թիմը Ալեքսիս Սանչեսի ամենասիրելի «զոհերից» մեկն է: Չիլիացին 4 գոլ է խփել իր վաղվա մրցակցին:
Հաշվի առնելով «Արսենալի» ու նրա ֆուտբոլիստների ավելի բարձր կարգն ու պատրաստվածությունը՝ առաջարկում ենք խաղադրույք կատարել լոնդոնցիների հաղթանակի վրա: Գործակիցը 1,61 է:
«Լեսթեր» — «Բարնլի»
«Լեսթերը» հրաշալի մեկնարկեց Չեմպիոնների լիգայում: Հյուրընկալվելիս թիմը 3 անպատասխան գնդակ ուղարկեց «Բրյուգեի» դարպասը և առաջին տուրից հետո միանձնյա գլխավորում է G խմբի մրցաշարային աղյուսակը: Մահրեզը շարունակում է փայլուն ֆուտբոլ խաղալ:
Ինչ վերաբերում է «Բարնլիին», ապա թիմն ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում ունի միայն մեկ նպատակ՝ պահպանել տեղը ուժեղագույնների խմբում: Բայց դժվար թե հյուրերը կարողանան «Քինգ Փաուեր» մարզադաշտից միավորով հեռանալ: «Լեսթերը» տանը լավ է հանդես գալիս: Բացի այդ, թիմը հոգեբանական շատ լավ վիճակում է: Առաջարկում ենք ««Լեսթերի» հաղթանակ և ՏՇ 1,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,71 է:
«Մանչեսթեր Սիթի» — «Բորնմութ»
Գվարդիոլայի թիմը շարունակում է հրաշալի ելույթները: Դերբիում հաղթելուց և ԱՊԼ-ի միանձնյա առաջատար դառնալուց հետո «Սիթին» Չեմպիոնների լիգայում 4 անպատասխան գնդակ ուղարկեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» դարպասը: Ագուեռոն վերադարձավ խաղադաշտ ու գոլ խփեց: Պրեմիեր լիգայում «քաղաքաբնակներին» կանգնեցնելը շատ բարդ կլինի:
Խաղը կայանալու է «Էյթիհադ» մարզադաշտում, ինչը համեստ «Բորնմութին» գոնե մեկ միավոր վաստակելու շատ քիչ շանսեր է թողնում: Գվարդիոլայի թիմն առավել քան վստահ է իրեն զգում: Դե Բրույնեն, Նոլիտոն, Ագուեռոն ու մյուսները կրակի տակ կպահեն հյուրերի դարպասը: Առաջարկում ենք ««Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ և ՏՇ 2,5 գոլ» խաղադրույքը: Գործակիցը 1,70 է:
«Ուոթֆորդ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Մրցաշրջանը հաջող սկսելուց հետո «Յունայթեդը» միանգամից 2 ապտակ ստացավ: Նախ թիմը սեփական դաշտում 1:2 հաշվով զիջեց մանչեսթերյան դերբիում, այնուհետև Հոլանդիայում նվազագույն հաշվով եվրագավաթային խաղում պարտվեց «Ֆեյենորդին»: «Ուոթֆորդի» դեմ խաղը Մոուրինյոյի թիմի համար վերականգնվելու լավ առիթ է:
Ինչ վերաբերում է «Ուոթֆորդին», ապա թիմը շատ խփում է, բայց շատ էլ բաց է թողնում: Համաձայնեք, որ 4 խաղում 7 գոլը այսպիսի համեստ թիմի համար լավ ցուցանիշ է: Մացարիի թիմը գրեթե նույնքան էլ բաց է թողել՝ 8 գնդակ:
Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը: Իբրահիմովիչ, Ռունի և Պոգբա ունեցող թիմի համար 1 գոլն այնքան էլ մեծ խնդիր չէ: «Յունայթեդը» պաշտպանությունում խնդիրներ ունի: Բավական է միայն նշել, որ այս մրցաշրջանում հյուրընկալվելիս թիմն ընդամենը 1 անգամ է կարողացել անառիկ պահել սեփական դարպասը: «Ուոթֆորդն» իր հերթին ընթացիկ մրցաշրջանում անցկացրած բոլոր տնային խաղերում դաշտից առանց խփած գոլի չի հեռացել: Ի դեպ, այս թիմերի միջև «Վիկարաժ Ռոադ» մարզադաշտում կայացած վերջին հանդիպման ժամանակ թիմերը փոխանակվել են գոլերով (2:1 հաշվով «կարմիր սատանաները» հաղթել են): Այնպես որ, խաղադրույքի համար վատ տարբերակ չէ: Երկուսն էլ կխփեն — այո՝ 1,85 գործակից:
Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում էքսպրեսսի համար ստացանք 8,66 գործակիցը:
Անգլիայի առաջնության 5-րդ տուրի մյուս հանդիպումների վերաբերյալ մեր փորձագետների կանխատեսումներին կարող եք ծանոթանալ այստեղ:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: