Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 10,00 գործակցով

18:15, 11 դկտ 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» անգլիական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Պրեմիեր լիգայի 15-րդ տուրի չորս հանդիպում: «Արսենալը», «Լեսթերը», «Չելսին» և «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալեն համապատասխանաբար «Սթոք Սիթիին», «Մանչեսթեր Սիթիին», «Վեսթ Բրոմվիչին» և «Տոտենհեմին»:

«Արսենալ» — «Սթոք Սիթի»

«Զինակիրների» գործերը վերջերս շատ լավ են ընթանում: Թիմը Չեմպիոնների լիգայի խմբային փուլը ավարտեց առաջին հորիզոնականում՝ հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթելով «Բազելին»: Ներքին առաջնությունում Վենգերի տղաները նույնպես հաջող են հանդես գալիս: Լոնդոնցիները վաստակած 31 միավորով երկրորդն են և զիջում են միայն «Չելսիին» (34մ.): «Արսենալի» արդյունավետությունը վերջին խաղերում բավական բարձր է:

Ինչ վերաբերում է «Սթոքին», ապա Մարկ Հյուջի թիմը վաստակած 19 միավորով իններորդն է: Թեպետ Սթոքի թիմը աղյուսակի միջնամասում է, բայց կարող է պայքարել Եվրոպա լիգայի ուղեգրի համար:

Առաջարկում ենք ««Արսենալը» 2 խաղակեսերում էլ գոլ կխփի — Այո» խաղադրույքը: «Զինագործները» առջևի գծում տպավորում են: Չորս գնդակ լոնդոնցիները ուղարկեցին «Բազելի» դարպասը, ԱՊԼ-ի վերջին տուրում հյուրընկալվելիս 5:1 հաշվով ջախջախեցին «Վեսթ Հեմին»: Արդյունավետությունը Վենգերի թիմը կպահպանի նաև «Սթոք Սիթիի» դեմ տնային խաղում: Գործակիցը 1,90 է:

«Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի»

Չեմպիոն «Լեսթերը» այս տարի Անգլիայում հիասթափեցնում է իր երկրպագուներին: Ռանյերիի թիմը 13 միավորով ընդամենը տասնվեցերորդն է: «Աղվեսները» շատ են բաց թողնում՝ 14 խաղում 24 գնդակ: Չեմպիոնների լիգայում Անգլիայի չեմպիոնի գործերը շատ ավելի լավ են ընթանում: G խմբում վերջին տուրից առաջ լեսթերցիներն արդեն առաջին տեղով ապահովել էին փլեյ-օֆֆի ուղեգիրը: Սա եվրագավաթային նորեկի համար լուրջ նվաճում է: Հավելենք, որ խմբային փուլի վերջին տուրում Ռանյերիի թիմը երկրորդ կազմով 0:5 հաշվով զիջեց «Պորտուին»: Իտալացի մասնագետը հանգստի հնարավորություն տվեց իր առաջատարներին:

Ինչ վերաբերում է «Մանչեսթեր Սիթիին», ապա կարելի է ասել, որ Գվարդիոլան դեռ չի արդարացնում «քաղաքաբնակների» ղեկավարության սպասելիքները: Առաջնությունում տպավորիչ մեկնարկից հետո «Սիթին» սկսեց հաճախ սայթաքել, և հիմա 30 միավորով ընդամենը չորրորդն է: ՉԼ-ում մանչեսթերցիները երկրորդ տեղով փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճեցին: Գվարդիոլան ֆուտբոլային քննադատների ուշադրության կենտրոնում է: Վերջին 2 խաղում նրա թիմը չի հաղթել՝ 1:3 հաշվով պարտություն «Չելսիից», ոչ-ոքի «Սելթիկի» դեմ (1:1): Երկու դեպքում էլ «քաղաքաբնակները» սեփական հարկի տակ են հանդես եկել:

Առաջիկա խաղին որակազրկման պատճառով չեն մասնակցի Ագուեռոն ու Ֆերնանդինյոն, ովքեր «Չելսիի» դեմ խաղի վերջում ոչ սպորտային պահվածքի համար կարմիր քարտ ստացան: Սա լուրջ կորուստ է Գվարդիոլայի թիմի համար, բայց առանց նրանց էլ, «Սիթին» կարգով ու ֆուտբոլիստների ընտրությամբ գերազանցում է մրցակցին: Չեմպիոնական պայքարին մասնակցելու, ինչպես նաև քննադատներին լռեցնելու համար «Ման. Սիթին» պետք է արտագնա հաղթանակ տանի: Ահա հյուրերի մոտիվացիան:

Առաջարկում ենք խաղադրույք կատարել հյուրերի հաղթանակի վրա: «Լեսթերն» այս մրցաշրջանում այլևս այն չէ: Պաշտպանությունում բազմաթիվ խնդիրներ կան, ինչից «Սիթիի» ուժեղ առջևի գիծը կփորձի օգտվել: Գործակիցը 1,70 է:

«Չելսի» — «Վեսթ Բրոմվիչ»

«Չելսին» գերազանց մարզավիճակում է: «Ազնվականները» վերջին 5 տուրերում հաղթելուց հետո 34 միավորով Պրեմիեր լիգայի միանձնյա առաջատարն են: Կոնտեին հաջողվեց «Չելսիին» հաղթական ուղի վերադարձնել: Լոնդոնցիները եվրագավաթներում հանդես չեն գալիս, ինչը նրանց առավելություն է տալիս մյուս թիմերի նկատմամբ: Հանգստի ժամանակն ավելի շատ է: Հինգ գոլ «Էվերթոնին», կամային հաղթանակներ «Տոտենհեմի» և «Սիթիի» նկատմամբ: Համաձայնեք՝ տպավորիչ արդյունք է:

Ինչ վերաբերում է «Վեսթ Բրոմվիչին», ապա Թոնի Պուլիսի գլխավորած թիմը 20 միավորով յոթերորդն է: Վատ արդյունք չէ, թիմը կարող է եվրագավաթների համար լուրջ պայքար մղել, հատկապես Եվրոպա լիգայի:

Առաջարկում ենք «Չելսիի» ֆորայով (-1,5) հաղթանակը: «Ազնվականները» հրաշալի տեմպ են հավաքել, նրանց կանգնեցնելը շատ բարդ կլինի, այն էլ «Սթեմֆորդ Բրիջում»: Կոստան գերազանց մարզավիճակում է: Բրազիլաիսպանացի հարձակվողը խփած 11 գոլով առաջնության լավագույն ռմբարկուի կոչումն այս պահին կիսում է Ալեքսիս Սանչեսի հետ: Մի խոսքով, լոնդոնցիները կշարունակեն հաղթանակ ընթացքը՝ «Վեսթ Բրոմվիչի» նկատմամբ առավելության հասնելով նվազագույնը 2 գնդակի տարբերությամբ: Գործակիցը 1,75 է:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»

Տուրի կենտրոնական հանդիպումը կկայանա «Օլդ Թրաֆորդում»: «Յունայթեդն» ու «Տոտենհեմը» մրցաշարային աղյուսակում հարևաններ են, չնայած լոնդոնցիները մրցակցի նկատմամբ 6 միավորի առավելություն ունեն: «Տոտենհեմը» 27 միավորով հինգերորդն է, իսկ Մոուրինյոյի թիմը 21 միավորով վեցերորդը:

Պոչետինոյի թիմը Պրեմիեր լիգայի ամենաամուր պաշտպանությունն ունի: Լոնդոնյան ակումբը անցկացրած 14 խաղում ընդամենը 10 գնդակ է բաց թողել: «Տոտենհեմի» գործերը եվրագավաթներում այնքան էլ լավ չդասավորվեցին: Թիմը չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը, փոխարենը հայտնվեց մեկ աստիճան ներքև՝ Եվրոպա լիգայում, որտեղ հանդես է գալիս նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Կարմիր սատանաները» հինգշաբթի վերջին հանդիպումը կանցկացնեն ԵԼ-ի խմբային փուլում: Լուգանսկում «ՄՅու»-ն պետք է հաղթի «Զարյային», այլապես կարող է զրկվել փլեյ-օֆֆի ուղեգրից:

Ուրախալի է, որ Հենրիխ Մխիթարյանը սկսել է արդարացնել պահանջկոտ Մոուրինյոյի սպասելիքները: Երկար ժամանակ խաղային պրակտիկա չունենալուց հետո հայ կիսապաշտպանը սկսել է «Յունայթեդի» մեկնարկային կազմում հայտնվել: Մխիթարյանն առջևի գծում սրություն է մտցնում, կատարում է գոլային փոխանցումներ: Այս խաղում Հենոյին մեկնարկային րոպեներից սպասում ենք խաղադաշտում:

Վերադառնանք հանդիպմանը: Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: Երկու թիմերն էլ առջևում հրաշալի կատարողներ ունեն. Հարի Քեյն, Դելե Ալի, Էրիկսեն («Տոտենհեմ»), Պոգբա, Մարսիալ, Մխիթարյան, Իբրահիմովիչ, Ռունի («Մանչեսթեր Յունայթեդ»): Սեփական հարկի տակ ֆավորիտ համարվող մանչեսթերցիները կգրավեն մրցակցի դարպասը, բայց հակառակորդի բարձր կարգի, ինչպես նաև պաշտպանությունում ունեցած խնդիրների պատճառով դժվար թե կարողանան սեփականն անառիկ պահել: Գոլառատ ու դիտարժան հանդիպում է սպասվում: «Երկուսն էլ կխփեն — Այո» խաղադրույքի գործակիցը 1,77 է:

Անգլիական էքսպրեսսի համար մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերությունում ստացանք 10,00 գործակիցը:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 15-րդ տուր
19:00/10 դկտ
«Արսենալ» — «Սթոք Սիթի»
ԱՊԼ, 15-րդ տուր
21:30/10 դկտ
«Լեսթեր» — «Մանչեսթեր Սիթի»
ԱՊԼ, 15-րդ տուր
16:00/11 դկտ
«Չելսի» — «Վեսթ Բրոմվիչ»
ԱՊԼ, 15-րդ տուր
18:15/11 դկտ
«Մանչեսթեր Յունայթեդ» — «Տոտենհեմ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ