Անգլիական էքսպրեսս. Խաղում ենք 10,00 գործակցով
«Մանչեսթեր Սիթի» — «Քրիստալ Փելաս»
«Մանչեսթեր Սիթին» վաստակած 64 միավորով ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակում չորրորդն է: Գվարդիոլայի թիմը կփորձի անել ամեն ինչ, որպեսզի բարձրանա 3-րդ հորիզոնական և ազատվի Չեմպիոնների լիգայի որակավորման փուլից: «Քաղաքաբնակները» վերջին 2 խաղերում ոչ-ոքի են խաղացել: Ժամանակն է, որպեսզի սեփական հարկի տակ «Սիթին» կրկին վերադառնա հաղթական ուղի: Մանչեսթերյան ակումբի կազմում վնասվածքներ կան: Դարպասապահ Բրավոն ու Գյունդողանը չեն մասնակցի հանդիպմանը, իսկ Սիլվայի, Սթոնսի ու Ագուեռոյի մասնակցությունը հարցականի տակ է: Ագուեռոյին առջևի գծում շատ հանգիստ կարող է փոխարինել Ժեզուշը: Ի դեպ, փաստ չէ, որ լիովին առողջ լինելու դեպքում Ագուեռոն կխաղար մեկնարկից:
Ինչ վերաբերում է «Քրիստալ Փելասին», ապա այս թիմի համար մրցաշրջանն ավարտված է: Թիմը 38 միավորով տասնվեցերորդն է, ԱՊԼ-ից դուրս մնալու վտանգ չկա: Սեմ Էլլարդայսի թիմում կորուստներն անհամեմատ ավելի շատ են: «Էյթիհադում» վնասվածքի պատճառով չեն խաղա Կաբայը, Սախոն, Թոմկինսը, Սքոթ Դանը և Քոնորը:
«Մանչեսթեր Սիթին» կարգով մի քանի գլուխ ավելի բարձր է մրցակցից: Տնային խաղում Գվարդիոլայի թիմը բացահայտ ֆավորիտ է: Մանչեսթերյան ակումբը դեռ չի լուծել չեմպիոնլիգյան քառյակի հարցերը, հետևաբար «Քրիստալ Փելասի» դեմ մոտիվացված կգործի: Առաջարկում ենք «Ասիական հանդիկապ: «Սիթի» (-1,5)» խաղադրույքը: Տանտերերը կհաղթեն 2 կամ ավելի գոլի տարբերությամբ: Գործակիցը 1,70 է:
«Լիվերպուլ» — «Սաութհեմփթոն»
Յուրգեն Կլոպի թիմը 69 միավորով եզրափակում է Անգլիայի առաջնության լավագույն եռյակը: Մնացած 3 խաղերում հաղթելու դեպքում մերսիսայդցիները կապահովեն ՉԼ-ի ուղեգիրը: Ամեն ինչ լիվերպուլյան ակումբի ձեռքերում է, պարզապես պետք է հաղթել և վերջ:
Կլոդ Պյուելի գլխավորած «Սաութհեմփթոնի» համար առաջնությունը ավարտված է: «Սաութհեմփթոնը» մրցաշարային աղյուսակում իններորդն է: Ուժեղագույնների խումբը լքելու վտանգ չկա, բայց եվրագավաթային գոտի ներխուժել էլ չի ստացվի: Հավանաբար հենց մոտիվացիայի պակասի պատճառով է, որ «Սաութհեմփթոնը» վերջին 3 խաղերում չի կարողանում հաղթել՝ 2 պարտություն և 1 ոչ-ոքի:
«Լիվերպուլում» լուրջ կորուստներ կան: Մանեն ու Հենդերսոնը վնասվածք ունեն և չեն խաղա, իսկ Կոուտինյոյի մասնակցությունը հարցականի տակ է: Հյուրերի կազմում կբացակայեն Չառլի Աուստինն ու Վիրգիլ վան Դիյկը:
«Լիվերպուլի» մասնակցությամբ հանդիպումները հաճախ գոլառատ են ստացվում: Սեփական դաշտում «կարմիրները» շատ են խփում: Ընդհանրապես, Կլոպի թիմը 71 գնդակ է խփել ներքին առաջնության ընթացիկ մրցաշրջանում: Դա լավագույն ցուցանիշներից մեկն է: «Լիվերպուլի» ամենաթույլ կողմը պաշտպանությունն է: Այստեղ խնդիրները շատ են: Մերսիսայդցիները գրեթե միշտ բաց են թողնում: Այնպես որ, «Սաութհեմփթոնի» գոլը պետք չէ բացառել: Առաջարկում ենք «երկուսն էլ կխփեն և ՏՇ 2,5 գոլ» տարբերակը: Գործակիցը 1,87 է:
«Արսենալ» — «Մանչեսթեր Յունայթեդ»
Լոնդոնցիները 60 միավորով մրցաշարային աղյուսակում վեցերորդն են, ինչը հնարավորություն է տալիս մասնակցել Եվրոպա լիգայի որակավորման փուլին: Բայց Վենգերի թիմը դեռ պահպանում է քառյակ մտնելու շանսեր: Պետք է հաղթել մրցակիցներին, բայց «Յունայթեդը» վերջին 25 խաղերում չի ճաշակել պարտության դառնությունը:
«Մանչեսթեր Յունայթեդը» եզրափակում է լավագույն հնգյակը: Ճիշտ է, Մոուրինյոյի թիմը քառյակ մտնելու շանսեր ունի, բայց ավելի շատ կենտրոնացած է Եվրոպա լիգայի վրա: Կիսաեզրափակչի առաջին խաղում «կարմիր սատանաները» դրսում 1:0 հաշվով հաղթեցին իսպանական «Սելտային» և ամենայն հավանականությամբ կխաղան եվրոպական ակումբային ֆուտբոլի երկրորդ ամենահեղինակավոր մրցաշարի եզրափակչում: Այնտեղ հայտնվելու և հաղթելու դեպքում Չեմպիոնների լիգայի ուղեգիրը «Յունայթեդի» գրպանում կլինի: ՉԼ-ի ուղեգիր նվաճելն այդ մրցաշարի միջոցով ավելի իրատեսական է:
«Մանչեսթեր Յունայթեդում» անթիվ կորուստներ կան: Մենսա, Իբրահիմովիչ, Ռոխո, Շոու, Յանգ… Այս ֆուտբոլիստները վնասվածքի պատճառով բաց կթողնեն առաջիկա հանդիպումը: Ֆելաինին որակազրկված է: Այսքանը բավական չէ, «Սելտայի» դեմ խաղում Ռեշֆորդը ծնկի վնասվածք է ստացել: Նրա մասնակցությունը «Արսենալի» դեմ խաղում հարցականի տակ է: Պաշտպանությունում այլևս խաղացող չկա, որ վնասվածք չունենա: Իսկ ահա տանտերերի կազմում կորուստներն անհամեմատ քիչ են: Չեն խաղա միայն Մուստաֆին ու Գրանիտ Խական:
«Արսենալը» վերջերս լավ հանդես չի գալիս: Սեփական դաշտում «զինակիրներն» ամեն կերպ կփորձեն 3 միավոր վաստակել: Այստեղ տրամաբանական է գոլերի փոխանակությունը: Երկու կողմերն էլ առջևի գծում լավ կատարողներ ունեն: «Արսենալի» պաշտպանությունում խնդիրներ շատ կան: «Յունայթեդը» 2017 թվականին ամենաքիչ բաց թողած թիմերից մեկն է, բայց հիմա պաշտպանությունում վնասվածքների պատճառով դատարկություն է: Երկուսն էլ կխփեն՝ 1,70 գործակից:
«Չելսի» — «Միդլսբրո»
Անտոնիո Կոնտեի թիմին մի քանի քայլ է բաժանում չեմպիոնությունից: «Չելսին» 4 միավորի առավելություն ունի հետապնդող «Տոտենհեմի» նկատմամբ: Այսպիսի թույլ մրցակցի դեմ տնային խաղում «ազնվականները» սայթաքելու իրավունք չունեն: Վնասվածքներ ու որակազրկումներ լոնդոնցիների կազմում չկան: Միայն հարցականի տակ է Դավիթ Լուիսի մասնակցությունը:
«Միդլսբրոն» կլքի ուժեղագույնների խումբը: Թիմը մրցաշրջանի ավարտից 3 տուր առաջ նախավերջինն է ԱՊԼ-ում և 17-րդ հորիզոնականում ընթացող «Հալլ Սիթիին» 6 միավոր զիջում է: Անցկացրած 35 խաղերում թիմն ընդամենը 26 գնդակ է խփել:
«Չելսին» այսպիսի մրցակցի դեմ սայթաքելու իրավունք չունի: «Ազնվականները» 72 գոլով ԱՊԼ-ի ամենաարդյունավետ թիմն են: Հետնապահներից մեկի դեմ խաղում նույնպես շատ գոլեր են ակնկալվում: Առաջարկում ենք «Չելսիի» տոտալ 2,5-ից շատ գոլը: Գործակիցը 1,85 է:
Մեր գործընկեր Vivaro բուքմեյքերական ընկերության կայքում անգլիական էքսպրեսսի համար ստացանք 10,00 գործակիցը!
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: