Անգլիական էքսպրեսս. «Վեսթ Հեմը» չի պարտվի Լիվերպուլում, «Չելսին» ու «Սթոքը» կփոխանակվեն գոլերով
«Չելսի» — «Սթոք Սիթի»
Գուս Հիդինկի գլխավորությամբ լոնդոնյան թիմը Պրեմյեր լիգայի վերջին 12 խաղերում անպարտելի է: Մարկ Հյուզի թիմն իր հերթին չի պարտվել ԱՊԼ-ի նախորդ երեք հանդիպումներում: «Թոշակառուները» անպարտելի խաղերի շարքը զարդարում են գոլառատ ֆուտբոլով. վերջին 6 հանդիպումներից հինգում «կապույտները» նվազագույնը 2 գոլ են խփել:
Այս մրցաշրջանում թիմերը հանդիպել են երկու անգամ: Առաջնության խաղում «Սթոքը» հաղթել էր նվազագույն հաշվով, իսկ Լիգայի գավաթի խաղարկությունում արձանագրվել էր ոչ-ոքի՝ 1:1, 11 մետրանոց հարվածաշարն ավելի հստակ էին իրացրել Հյուզի ֆուտբոլիստները: Այնուամենայնիվ, «Չելսին» «Սթոքի» դեմ անցկացրած վերջին 9 տնային խաղերում հաղթել է:
Երկու թիմերն էլ կորուստներ ունեն. Տանտերերից խաղին չեն մասնակցի Ֆալկաոն, Կուրտ Զուման, Պեդրոն: Խաղը կարող են բաց թողնել նաեւ Ազարը, Թերին ու Քենեդին: Հյուրերի կազմում չեն լինի Շեյ Գիվենը, Չառլի Ադամը, Գլեն Ջոնսոնը, Մարկ Ուիլսոնը, Տայան Շոուքրոսը եւ Ֆիլ Բերդսլին:
Հաշվի առնելով այս ամենը, ինչպես նաեւ երկու թիմերի խոցելի պաշտպանություններն ու ուժեղ հարձակման գծերը՝ հավանական եմ համարում «երկուսն էլ գոլ կխփեն» խաղադրույքը:
«էվերթոն» — «Վեսթ Հեմ»
ԱՊԼ-ի գրանդների մղձավանջը դարձած «Վեսթ Հեմը» նախորդ տուրում առաջատարությունից զրկեց «Տոտենհեմին»: Վերջին հինգ խաղերում անպարտելի «մրճահարները» ամեն ինչով գերազանցեցին Պոչետինոյի թիմին: Սլավեն Բիլիչի ֆուտբոլիստներն այս անգամ կփորձեն հյուրընկալվելիս առավելության հասնել «Էվերթոնի» նկատմամբ: Ի դեպ, «իրիսներն» անպարտելի են «Վեսթ Հեմի» դեմ նախորդ 18 խաղերում:
«Էվերթոնը» վերջին վեց խաղերում կորցրել է ընդամենը երեք միավոր, խփել 18, բաց թողել՝ 2 գոլ:
Կարծում եմ՝ Բիլիչի ֆուտբոլիստները կրկին կփորձեն մրցակցի նկատմամբ առավելության հասնել տակտիկական պայքարում: «Մրճահարների» մարզավիճակը թույլ կտա լիվերպուլցիներից նվազագույնը մեկ միավոր խլել:
«Քրիստալ Փելաս» — «Լիվերպուլ»
Լիգայի գավաթի եզրափակչում ցավալի պարտությունը «Սիթիին» ներքին առաջնությունում ջախջախելով (3:0) մեղմացնելուց հետո Յուրգեն Կլոպի թիմը հանդիպելու է «Քրիստալ Փելասին»: Պատմությունը հիշեցնում է, որ երկու տարի առաջ Բրենդան Ռոջերսի չեմպիոնական հույսերը ջուրը գցեցին հենց «արծիվները». «Սելհերսթ Պարկում» 78-րդ րոպեի դրությամբ հաղթում էին հյուրերը, բայց «Քրիստալ Փելասը» կարողացավ 10 րոպեում երեք գոլ խփել, մեկ միավոր վաստակել ու խլել «Լիվերից» չեմպիոնությունը:
«Լիվերպուլը» խաղին մոտենում է բարձր տրամադրությամբ: ԱՊԼ-ի շրջանակներում վերջին երեք խաղերում «կարմիրները» պարտություն չեն կրել: Բացի այդ, հիվանդասենյակը նախկինի պես մարդաշատ չէ: Այնտեղ են մնացել միայն Ջո Գոմեսը, Դենի Ինգզը, Քեւին Սթյուարթը եւ Լուկաս Լեյվան: Հարձակման գիծն էլ փայլում է. ՊԼ-ի նախորդ երեք խաղերում թիմը նվազագույնը երկու գոլ է խփել:
Բայց ուշագրավ է այն փաստը, որ այս թիմերի միջեւ կայացած վերջին երկու խաղերում (երկուսն էլ կայացել են «Էնֆիլդում») 2:1 հաշվով հաղթել են հյուրերը: Ալան Պարդյուի թիմը շատ բաց է թողնում, բայց չի մոռանում նաեւ գոլ խփելու մասին: Հաշվի առնելով «Լիվերպուլի» անկայուն պաշտպանությունը, հարձակման գծի հիանալի վիճակը՝ ընտրում եմ «երկուսն էլ կխփեն» խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: