Անգլիական էքսպրեսս. «Տոտենհեմը» կհաղթի «Ուոթֆորդին», սակավագոլ խաղ Սաութհեմփթոնում
«Էնֆիլդում» Յուրգեն Կլոպպի թիմը հանդիպելու է առաջնության աութսայդերներից մեկին՝ «Սանդերլենդին»: Սեմ Էլլարդայսի թիմը վերջին խաղերում մի փոքր շտկեց իրավիճակը՝ տանելով երկու հաղթանակ, բայց շարունակում է ընթանալ նախավերջին հորիզոնականում: Տանտերերն իրենց հերթին նախորդ տուրում պարտվեցին «Լեսթերին» եւ Եվրպա լիգայի գոտուց ետ են արդեն 4-5 միավորով: Շարք են վերադարձրել եւ մարզվել Սթարիջը, Կոուտինյոն եւ Օրիջին, ովքեր կարող են լրջորեն ուժեղացնել հարձակման գիծը: Մրցակիցը շատ է բաց թողնում, արտագնա խաղերում հիմնականում 3-4 գնդակ է ընդունում: Կարծում եմ՝ այսօրվա խաղի առաջին կեսում «Լիվերը» գոլ կխփի ու կկարողանա հաղթողի կարգավիճակում գնալ հանգստի:
Հիանալի մարզավիճակ հավաքած «Տոտենհեմը» հանդիպելու է «Ուոթֆորդին»: Վերջինս նախորդ տուրում կարողացավ ոչ-ոքի խաղալ լավ մարզավիճակ հավաքած «Չելսիի» հետ: Առաջին շրջանի խաղում Պոչետինոյի թիմը 2:1 հաշվով հաղթանակ էր տոնել: Ընդհանրապես, «Տոտենհեմը» հինգ խաղ անընդմեջ հաղթանակ է տոնել, որոնցից չորսը մրցակցի հարկի տակ: Չնայած, որ վերջին շրջանում սեփական դաշտում լոնդոնցիներն այնքան էլ հաջող չեն գործում, կարծում եմ, նրանք կկարողանան հաղթանակի հասնել այս խաղում: Ամենահավանական հաշիվներն են 2:1-ը եւ 2:0-ն:
«Սրբերի» մրցակիցը լինելու է «Վեսթ Հեմը»: Երկու թիմերի խաղերն էլ հիմնականում գոլառատ չեն ստացվում: Կումանի թիմը վերջին չորս խաղերում վաստակել է 10 միավոր, ինչը գերազանց արդյունք է: Մրցակիցը, իր հերթին, կարողացավ ոչ-ոքի ավարտել խաղերը «Լիվերպուլի» եւ «Մանչեսթեր Սիթիի» հետ: Այս թիմերի վերջին հանդիպումն ավարտվել էր Բիլիչի թիմի հաղթանակով՝ 2:1 հաշվով: Կարծում եմ՝ այս խաղում ավելի քիչ գոլ կտեսնենք, քան նախորդում: Ընտրում եմ ՏՔ 2.5 տարբերակը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: