Անգլիական էքսպրեսս. «Սթոքը» դիմադրություն ցույց կտա «Սիթիին», «Տոտենհեմն» առաջնությունում իր առաջին հաղթանակը կտանի
«Սթոք» — «Մանչեսթեր Սիթի»
Գվարդիոլայի թիմին երկրորդ տուրում հեշտ հանդիպում չի սպասվում: Նրանք «Բրիտանիա» մարզադաշտում մրցելու են «Սթոք Սիթիի» հետ: Գաղտնիք չէ, որ Մարկ Հյուզի թիմը սեփական հարկի տակ շատ լավ է խաղում՝ հատկապես գրանդների դեմ: Փաստն այն է, որ նախորդ մրցաշրջանում «Սթոքը» տանը միևնույն 2:0 հաշվով հաղթեց մանչեսթերյան երկու թիմերին՝ «Յունայթեդին» ու «Սիթիին, 1:0 հաշվով առավելության հասավ նաև «Չելսիի» նկատմամբ, իսկ «Արսենալին» չպարտվեց:
Առաջին տուրում «Սթոքի» ֆուտբոլիստները մրցակցի հարկի տակ ոչ-ոքի՝ 1:1 խաղացին «Միդլսբրոյի» հետ: Այժմ մրցաշրջանի առաջին տնային հանդիպումն է, թիմը կուզենա ուրախացնել երկրպագուներին: Գումարած դրան՝ «Սիթին» վստահ տեսք չուներ «Սանդերլենդի» հետ մեկնարկային խաղում և հաղթական գոլը խփեց միայն 88-րդ րոպեին: Թիմում կան նաև կորուստներ՝ Կոմպանին դեռևս չի կարող օգնել թիմին, և այդ պատճառով Կոլարովը ստիպված է խաղալ ոչ թե իրեն հոգեհարազատ պաշտպանության ձախ եզրում, այլ կենտրոնում: Դրանից կարող են օգտվել Բոյան Կրկիչը, Մարկո Արնաուտովիչը և Ջերդան Շաքիրին: Բացի այդ, այդպես էլ վնասվածքից չեն կարողանում վերականգնվել «քաղաքաբնակների» նորեկները՝ Իլկայ Գունդողանը և Լերոյ Սանեն, որպեսզի իրենց դեբյուտը նշեն:
Իհարկե, Գվարդիոլայի թիմը ֆավորիտ է, բայց կարծում եմ, որ եթե հյուրերը հաղթանակ էլ տանեն, ապա նվազագույն հաշվով: Այդ պատճառով առաջարկում եմ «Սթոք Սիթիի» (+1,5) ֆորայով հաղթանակը: Ճիշտ է՝ գործակիցն այդքան էլ բարձր չէ, բայց կարելի է ընտրել էքսպրեսսի համար:
«Տոտենհեմ» — «Քրիստալ Փելաս»
Առաջին տուրում «Տոտենհեմը» դժվար հանդիպում անցկացրեց «Էվերթոնի» հետ: Արդյունքում՝ «Գուդիսոն Պարկում» «խթանները» բավարարվեցին ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Իհարկե, նախորդ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարող թիմը երկրորդ տուրում սեփական հարկի տակ ամեն ինչ կանի, որպեսզի առաջնությունում առաջին հաղթանակը տանի ու ուրախացնի իր երկրպագուներին:
«Քրիստալ Փելասը», իր հերթին, լավ չմեկնարկեց առաջնությունում: Առաջին տուրում սեփական հարկի տակ թիմը 0:1 հաշվով պարտվեց «Վեսթ Բրոմվիչին»: Իսկ այժմ բարդ հանդիպում է սպասվում «Ուայթ Հարթ Լեյնում», և Ալան Պարդյուի թիմի հաջողության շանսերը շատ քիչ են: «Տոտենհեմը» կհաղթի, բայց կարծում եմ, որ դա կանի ոչ այդքան արդյունավետ խաղում: Ենթադրում եմ, որ խաղում առավելագույնը երեք գնդակ կխփվի: Այս թիմերի միջև վերջին 10 խաղերից իննում տոտալ 3,5-ից քիչ գոլն աշխատել է: 1:0, 2:0, 2:1 հաշիվները ամենահավանականն են այս խաղում: Հետևաբար, «Տոտենհեմի» հաղթանակը և տոտալ 3,5-ից քիչ գոլը միացնելու արդյունքում կստանանք 2,10 շատ լավ գործակիցը:
«Բերնլի» — «Լիվերպուլ»
«Բերնլին» մեկ տարվա ընդմիջումից հետո կրկին ԱՊԼ-ում է: Առաջին տուրում թիմը լավ դիմադրություն ցույց տվեց «Սուոնսիին», բայց խաղավերջին մոտ թիմը գնդակ բաց թողեց և պարտվեց: Այժմ առաջնության նորեկն ավելի լուրջ մրցակից ունի՝ ի դեմս Յուրգեն Կլոպի «Լիվերպուլի»: Մերսիսայդցիները ֆանտաստիկ խաղում կարողացան 4:3 հաշվով հաղթել «Արսենալին»: Հատկապես տպավորիչ էր երկրորդ կեսի մեկնարկը, երբ «Լիվերպուլը» կարողացավ իրար հետևից 3 գնդակ ուղարկել Պետր Չեխի դարպասը: Դեռևս թիմի կազմից ամենաշատը տպավորում են Սադիո Մանեն ու Ֆիլիպե Կոուտինյոն:
Ամենևին էլ հեշտ չէ «Էմիրեյթսում» նման ֆուտբոլ ցուցադրել: Ընկերական խաղում «Բարսելոնային» ջախջախելուց և նախորդ տուրում «Արսենալին» հաղթելուց հետո Կլոպի թիմից սպասելիքներն ավելի մեծ են: Ճիշտ է՝ մյուս կողմից էլ կարելի է նշել Կլոպի թիմի թույլ խաղը պաշտպանությունում, ինչը պայմանավորված է կենտրոնական պաշտպան Մամադու Սախոյի բացակայությամբ, ով վնասվածք ունի: Կարծում եմ՝ Կլոպը նախորդ խաղից դասեր կքաղի և ավելի շատ պաշտպանության վրա ուշադրություն կդարձնի:
Չեմ կարծում, որ «Արսենալ» — «Լիվերպուլ» խաղի նման գոլառատ հանդիպման կհետևենք: «Բերնլին» խաղում է տանը և հաստատ դիմադրություն ցույց կտա «Լիվերպուլին»: Բացի այդ, «կարմիրները» երկրորդ անընդմեջ արտագնա հանդիպումն են անցկացնելու և քիչ հավանական է, որ նման արդյունավետություն ցույց կտան, ինչպես «Արսենալի» հետ խաղում: Այնուամենայնիվ «Լիվերպուլի» կարգը զգացնել կտա երկրորդ կեսում և թիմն ի վերջո հաղթանակ կտանի: Գումարած դրան՝ եթե նայենք վիճակագրությանը, «Լիվերպուլի» մասնակցությամբ խաղերում գոլերն ավելի շատ խփվում են երկրորդ կեսում, քան առաջինում: Այդպես եղավ «Արսենալի» հետ խաղում, այդպես եղավ «Բարսելոնայի» հետ խաղում և այդպես է եղել նախորդ մրցաշրջանի բազմաթիվ հանդիպումներում: Այդ պատճառով տրամաբանական է այս խաղում խաղադրույք կատարել այն բանի վրա, որ երկրորդ կեսն առաջինից ավելի արդյունավետ կլինի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: