Անգլիական էքսպրեսս. «Սանդերլենդը» չի պարտվի, «Լիվերպուլն» ու «Արսենալը» կփոխանակվեն գոլերով

00:00, 14 հնվ 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգի» «անգլիական էքսպրեսս» բաժնում կքննարկենք ԱՊԼ-ի 21-րդ տուրի երեք հանդիպում: «Սուոնսին» կհանդիպի «Սանդերլենդին», «Էնֆիլդում» կմրցեն «Լիվերպուլը» եւ «Արսենալը», իսկ «Լեսթերը» կրկին կհյուրընկալվի «Տոտենհեմին»:

«Սանդերլենդը» շարունակում է վատ հանդես գալ: Սեմ Էլարդայսի թիմը վերջին 4 արտագնա խաղերում բաց է թողել 13 գոլ եւ խփել ընդամենը չորսը: Իհարկե, մրցակիցները «Արսենալը» (2 անգամ), «Սիթին» եւ «Չելսին» էին: Տանտերերի վիճակն էլ նախանձելի չէ: Թիմը 17-րդ տեղում է եւ մեկ միավորով է գերազանցում աղյուսակում նրան հաջորդող «Նյուքասլին»: Կարծում եմ, որ ծանր հանդիպում կստացվի, քանի որ խաղալու են գրեթե հավասար թիմեր: Հավանաբար այս խաղում «Սանդերլենդը» ավելի հաջող հանդես կգա ու կփորձի շտկել իրավիճակը: Չեմ պնդում, որ կհաղթի, բայց նաեւ չեմ հավատում պարտությանը: Այդ պատճառով էլ ընտրում եմ «հյուրերը չեն պարտվի» խաղադրույքը:

«Էնֆիլդում» կհանդիպեն «Լիվերպուլն» ու «Արսենալը»: Առանց 13 ֆուտբոլիստների մնացած Յուրգեն Կլոպին բարդ հանդիպում է սպասվում առաջնության առաջատարի հետ: Արսեն Վենգերի թիմը վերջին 10 արտագնա խաղերից պարտվել է ընդամենը մեկում, իսկ մրցակիցը սեփական հարկի տակ անպարտելի է արդեն չորս հանդիպում անընդմեջ: Երկու թիմերի կազմում էլ կա գոլ խփող ֆուտբոլիստ՝ Բենտեկեն եւ Ժիրուն: «Լիվերպուլի» հաղթանակն այս խաղում քիչ հավանական է, բայց գոնե մեկ գոլ խփել, կարծում եմ, կհաջողվի: Ընտրում եմ «երկուսն էլ գոլ կխփեն» տարբերակը:

«Տոտենհեմը» երեք օր անց կրկին կընդունի «Լեսթերին»: Ընթացիկ մրցաշրջանի բացահայտում դարձած «աղվեսները» նախորդ գավաթային խաղում մոտ էին կամային հաղթանակի, բայց վերջին րոպեներին 11 մետրանոցի պատճառով բաց թողեցին անչափ կարեւոր հաղթանակը: Այս թիմերի վերջին երկու հանդիպումները ոչ-ոքի են ավարտվել: Չեմ բացառում, որ խաղաղ ելքով խաղերի շարքը կավելանա մեկով: Բայց ապահովության համար այստեղ նույնպես ընտրում եմ «երկու թիմերն էլ գոլ կխփեն» խաղադրույքը: Կասկածի տակ է Ջեյմի Վարդիի մասնակցությունը, բայց անգամ Ռիյադ Մահրեզը ամեն ինչ կանի գոնե մեկ գոլ խփելու համար: Դե իսկ տանտերերի կազմում կան Հարի Քեյն եւ Քրիստիան Էրիքսեն, որոնք պարտավոր են գոնե մեկ հաջող գրոհ կազմակերպել:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 21-րդ տուր
23:45/13 հնվ
«Սուոնսի» - «Սանդերլենդ»
ԱՊԼ, 21-րդ տուր
00:00/14 հնվ
«Լիվերպուլ» - «Արսենալ»
ԱՊԼ 21-րդ տուր
00:00/14 հնվ
«Տոտենհեմ» - «Լեսթեր»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 0%
Չի՛ հաղթի 100%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ