Անգլիական էքսպրեսս. «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Էվերթոնը» կհաղթեն, «Չելսին» ու «Լեսթերը» կփոխանակվեն գոլերով

23:00, 17 մյս 2016
Խաղում է
«Բուքմեյքերների Ռեյտինգը» հերթական անգլիական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է ԱՊԼ-ի 38-րդ տուրի 3 հանդիպում` «Չելսի» — «Լեսթեր», «Էվերթոն» — «Նորվիչ», «Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ»:

«Չելսի» — «Լեսթեր» 

Նախորդ տարվա չեմպիոնն ընդդեմ նորընծա չեմպիոնի: Հետաքրքիր է, որ հենց «Չելսին» օգնեց «Լեսթերին» երկու տուր առաջ ապահովել չեմպիոնությունը` տանը ոչ-ոքի խաղալով «Տոտենհեմի» հետ: Այժմ թիմերը ոչ մի մրցաշարային նպատակներ չեն հետապնդում և հանգիստ կարող են վառ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել:

«Չելսին» ընթացիկ մրցաշրջանում դասվում է ուրախ ֆուտբոլ խաղացող թիմերի շարքում: Պրագմատիկ «Չելսիից» ոչ մի բան չի մնացել, որը ավտոբուս էր կանգնեցնում սեփական դարպասների առջև ու 11 հոգով պաշտպանվում: Հիդինկի թիմը և՜ գոլ է խփում, և՜ բաց թողնում: «Չելսին» բաց է թողել 52 գոլ, ինչը վերջին 10 տարիների ընթացքում համարվում է հակառեկորդ ակումբի համար:

Տանտերերի կազմում վնասվածքի պատճառով հանդիպմանը չեն մասնակցի Դիեգո Կոստան և Լոիկ Ռեմին, որակազրկված է Ջոն Թերին, իսկ հյուրերից չի խաղա Ռոբերտ Հուտը:

Դիեգո Կոստան չի խաղա, փոխարենը խաղադաշտում կլինի Էդեն Ազարը, ով միայն մրցաշրջանի վերջնամասում վերգտավ իր մարզավիճակը ու հիմա փայլուն ֆուտբոլ է ցուցադրում: Բելգիացին վերջին 4 խաղերում նույնքան գոլ է խփել: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` այս խաղի համար օպտիմալ տարբերակ է «երկու թիմերն էլ գոլ կխփեն»-ը:

«Էվերթոն» — «Նորվիչ» 

Նախորդ խաղում «Ուոթֆորդի» նկատմամբ տարած հաղթանակը չօգնեց հյուրերին մնալ Պրեմիեր լիգայում: «Նորվիչի» գլխավոր մրցակիցը` «Սանդերլենդը», առավելության հասավ «Էվերթոնի» նկատմամբ ու ապահովեց տեղը ԱՊԼ-ում: Այժմ թիմը հուսալքված է և վաղը կայանալիք խաղին առանց մոտիվացիայի է խաղալու:

Ինչ վերաբերում է «Էվերթոնին», ապա թիմը ուժերը կենտրոնացրել էր Անգլիայի գավաթի վրա, բայց կիսաեզրափակչում պարտություն կրեց «Մանչեսթեր Յունայթեդից» ու դուրս մնաց հետագա պայքարից: Առաջնությունում «կապույտները» 44 միավորով զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը: Թիմը սարսափելի վատ է խաղում վերջին 5 խաղերում (1 հաղթանակ, 4 պարտություն): Այս ամենը հանգեցրեց Ռոբերտո Մարտինեսի հրաժարականին:

Կարծում եմ` այս խաղում վճռորոշ դեր կխաղա այն, որ հանդիպումը կայանում է «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում, և տանտերերը կցանկանան առաջնության վերջին խաղում ուրախացնել իրենց երկրպագուներին: Այդ պատճառով էլ այս խաղում խաղադրույք եմ կատարում «Էվերթոնի» հաղթանակի վրա:

«Մանչեսթեր Յունայթեդ» — «Բորնմութ» 

«Մանչեսթեր Յունայթեդը» չկարողացավ օգտվել հրաշալի հնարավորությունից և 4-րդ հորիզոնականի համար պայքարում շրջանցել «Մանչեսթեր Սիթիին»: «Վեսթ Հեմի» հետ խաղում թիմը ձեռքից բաց թողեց հաղթանակը ու նույնիսկ պարտվեց 2:3 հաշվով:

Այժմ «Յունայթեդը» պետք է հաղթի «Բորնմութին» և «Լիբերտի» մարզադաշտից սպասի նորությունների, որտեղ մրցելու են «Սուոնսին» ու «Մանչեսթեր Սիթին»: «Բորնմութը» վաղուց ոչ մի բանի համար չի պայքարում և պատրաստվում է արձակուրդի: Այս մրցաշրջանում թիմի գլխավոր ձեռքբերումը ԱՊԼ-ում մնալն էր:

Թիմերի միջև առաջին խաղում «Բորնմութը» 2:1 հաշվով հաղթել է Վան Գալի թիմին: Այսինքն` «Յունայթեդը» նաև ռևանշ վերցնելու մտադրությամբ դուրս կգա խաղադաշտ:

Այսպիսի պայմաններում «Յունայթեդի» հաղթանակի շանսերը բարձրանում են: Բացի այդ, «Յունայթեդը» հիանալի է խաղում տնային հանդիպումներում:  Սեփական հարկի տակ կայացած վերջին 10 խաղերում թիմը պարտություն չի կրել (7 հաղթանակ, 3 ոչ-ոքի): Գումարած դրան` «Յունայթեդը» կուզենա առաջնության վերջին խաղում ուրախացնել սեփական երկպագուներին:

Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները` կարելի է խաղադրույք կատարել «Յունայթեդի» հաղթանակի վրա, բայց այս ամենին կավելացնեի նաև այն, որ խաղում 4 գոլից ավել չի խփվի: Մանկունիանցիների վերջին 8 հաղթանակներում այս խաղադրույքն աշխատել է:

Էքսպրես: Հաղթած
ԱՊԼ, 38-րդ տուր
18:00/15 մյս
«Չելսի» - «Լեսթեր»
ԱՊԼ, 38-րդ տուր
18:00/15 մյս
«Էվերթոն» - «Նորվիչ»
ԱՊԼ, 38-րդ տուր
23:00/17 մյս
«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բորնմութ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ