Անգլիական էքսպրեսս. «Էնֆիլդում» գոլառատ հանդիպում չի սպասվում, «Սիթին» ամենաշատը երկու գնդակ կխփի «Էվերթոնին»
«Լիվերպուլ» — «Սթոք Սիթի»
Մերսիսայդցիների մասնակցությամբ վերջին հանդիպումը զարդարեց ֆուտբոլային շաբաթը: Դրամատիկ խաղում Կլոպի թիմը վերջին րոպեներին հաղթանակ կորզեց՝ «Նորվիչ» 4:5 «Լիվերպուլ»: Մերսիսայդցիներն այդ խաղից հետո ուժասպառ են եղել: Լիգայի գավաթի առաջին խաղում լիվերպուլցիները 1:0 հաշվով հաղթեցին դրսում: Ինչ վերաբերում է «Սթոք Սիթիին», ապա թիմը չի փայլում արդյունավետությամբ: ԱՊԼ-ի վերջին խաղում «կավագործները» հյուրընկալվելիս 0:3 հաշվով զիջեցին «Լեսթերին»: Մի խոսքով, առաջարկում ենք «ՏՔ 2,5 գոլ» տարբերակը: Դժվար թե ծանր հանդիպումներ անցկացրած թիմերը 3 օր անց գոլային հրավառություն պարգևեն երկրպագուներին:
«Մանչեսթեր Սիթի» — «Էվերթոն»
Լարված պայքար է սպասվում այս հանդիպմանը: Թիմերի միջեւ առաջին խաղում «Էվերթոնը» կարողացավ 2:1 հաշվով հաղթանակ տանել: Իհարկե, ֆավորիտը «Սիթին» է, բայց թիմը անկայուն ֆուտբոլ է ցուցադրում: Մի պահ կարող է հիանալի ֆուտբոլ ցուցադրել ու ջախջախել մրցակիցներին, իսկ հետո անսպասելի ոչ-ոքի կամ պարտություն կրել (օրինակ՝ թե ինչպես թիմը տանը գոլազուրկ ոչ-ոքի խաղաց նույն «Էվերթոնի» դեմ, երբ բոլորը սպասում էին «Սիթիի» վստահ հաղթանակին): Բացի այդ, «Սիթին» «Էվերթոնի» դեմ վերջին 5 հանդիպումներում չի կարողացել 2-ից ավելի գնդակ հեղինակել: Այդ պատճառով, առաջարկում ենք խաղադրույք կատարել ««Մանչեսթեր Սիթիի» անհատական գոլերը տոտալ 2,5-ից քիչ» տարբերակով:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: