Անգլիական էքսպրեսս. «Չելսին» կհաղթի Պատոյի նորամուտի խաղում, «Էվերթոնը» 3 միավոր կվաստակի

23:45, 03 փտր 2016
«Բուքմեյքերների Ռեյտինգը» անգլիական էքսպրեսսի շրջանակներում դիտարկում է Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի վերջին 2 հանդիպումները: «Չելսին» կհյուրընկալվի «Ուոթֆորդին», իսկ Լիվերպուլում զուգահեռ ընթացող խաղում «Էվերթոնը» կմրցի «Նյուքասլի» հետ:

«Ուոթֆորդ» — «Չելսի»

Ալեշանդրե Պատոն վերադառնում է Եվրոպա: Հիշու՞մ եք նրա հրաշալի ելույթները «Միլանի» կազմում, թե ինչպես մի անգամ խաղասկզբից վայրկյաններ անց գրավեց «Բարսելոնայի» դարպասը: Թե ինչպիսի ազդեցություն կունենա Պատոյի տեղափոխությունը «ազնվականների» խաղի վրա, ցույց կտա ժամանակը:

Գուս Հիդինկի օրոք «Չելսին» կամաց-կամաց վերգտնում է իր խաղը: Դրական տեղաշարժը թիմի խաղում ակնհայտ է: Ազարը վերջապես գոլ խփեց, պատկերացնու՞մ եք: «Ուոթֆորդն» իր հերթին վատ հանդես չի գալիս, և եթե նայենք մրցաշարային աղյուսակին, ապա տանտերերն ավելի բարձր դիրք են զբաղեցնում, քան «Չելսին»: «Սթեմֆորդ Բրիջում» կայացած առաջին շրջանի խաղում ոչ-ոքի՝ 2:2 հաշիվ է գրանցվել: Կարծում եմ, որ Պատոյի նորամուտի խաղում (եթե իհարկե բրազիլացին խաղաժամանակ ստանա) «Չելսին» կհաղթի: Լոնդոնցիների հաղթանակի գործակիցը 1,92 է:

«Էվերթոն» — «Նյուքասլ»

Հետաքրքիր հանդիպում է սպասվում: Առաջին շրջանի խաղում մերսիսայդցիները հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթանակ տարան: «Գուդիսոն Պարկում» լիվերպուլցիներն անհամեմատ ավելի ուժեղ ֆուտբոլ են խաղում, չնայած վերջերս սկսել են շատ միավորներ կորցնել: Ինչ վերաբերում է «Նյուքասլին», ապա «կաչաղակները» ձախողեցին մրցաշրջանի առաջին հատվածը: Թիմին կտրուկ փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես երբեմնի եվրագավաթային տեղերի համար պայքարող «Նյուքասլը» կարող է լքել Պրեմիեր լիգան: Այս ամենը «կաչաղակների» ղեկավարությունը քաջ գիտակցում է, այդ պատճառով էլ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ԲԿՄԱ-ից ձեռք բերեց աֆրիկացի հարձակվող Սեյդու Դումբիային:

Ինչևէ, վերադառնանք խաղադրույքին: Առաջարկում եմ ««Էվերթոնի հաղթանակ և ՏՔ 4,5 գոլ» տարբերակը, որի գործակիցը 2,24 է:

Էքսպրես: Պարտված
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
23:45/3 փտր
«Ուոթֆորդ» - «Չելսի»
Պրեմիեր լիգա, 24-րդ տուր
23:45/3 փտր
«Էվերթոն» - «Նյուքասլ»
Վերջնական
Գ.
100% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ