Անգլիական էքսպրեսս. «Չելսին» չի հաղթի «Սաութհեմփթոնին», «Սթոքը» սեփական դաշտում երեք միավոր կվաստակի
«Սաութհեմփթոն» — «Չելսի»
Մեկ շաբաթ առաջ Անգլիայի գավաթի խաղարկությունում «Մանչեսթեր Սիթիին» 5:1 հաշվով ջախջախելուց հետո (ճիշտ է, Պելեգրինին խաղադաշտ էր դուրս բերել երկրորդ կազմը) «Չելսին» ծանրագույն արտագնա հանդիպում կանցկացնի «Սաութհեմփթոնի» հետ: Ռոնալդ Կումանի թիմը վերջին վեց խաղում անառիկ է պահել սեփական դարպասն ու 18 հնարավորից վաստակել 16 միավոր:
Որակազրկման պատճառով հանդիպմանը չի մասնակցի «սրբերի» հենակետային Վինսենտ Վանյաման, ինչը, իհարկե, կորուստ է: Գուս Հիդինկի տրամադրության տակ չեն Կուրտ Զուման եւ Ջոն Թերին:
Ընդհանրապես, «Սաութհեմփթոնը» լոնդոնցիների համար բարդ մրցակից է: Այս թիմի նկատմամբ նախորդ հաղթանակը «ազնվականները» տարել են երկու տարի առաջ: Նախորդ մրցաշրջանի երկու հանդիպումներն էլ ավարտվեցին 1:1 հաշվով, իսկ այս տարվա առաջին խաղում «Սաութհեմփթոնը» 3:1 հաշվով հաղթեց «կապույտներին»:
Առաջիկա խաղում առավելությունը, կարծում եմ, տանտերերի կողմն է: Նախ՝ տնային թիմ է, միավորների ավելի մեծ մասը հավաքել է սեփական տրիբունաների առջեւ, եւ բացի այդ, Գուս Հիդինկն ի նկատի է ունենալու «ՊՍԺ»-ի հետ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղը (առաջինում պարտվել էին 1:2): Կընտրեմ «տանտերերը չեն պարտվի» խաղադրույքը:
«Սթոք Սիթի» — «Ասթոն Վիլա»
Հանդիպելու են երկու թիմեր, որոնց հիվանդասենյակները բավական մարդաշատ են: Ունենալով կադրային լուրջ խնդիրներ՝ Մարկ Հյուզի թիմը նախորդ տուրում վերջապես ընդհատեց անհաջողությունների շարքն ու հյուրընկալվելիս հաղթեց «Բորնմութին»:
Հյուրերի համար վերջին հանդիպումը մղձավանջի վերածվեց. Ռեմի Գարդի թիմը սեփական դաշտում վեց անպատասխան գնդակ ընդունեց «Լիվերպուլից»: Նախորդ երկու խաղերում «Սթոքը» հաղթել է «Ասթոն Վիլային», ընդ որում՝ հյուրընկալվելիս: Առաջիկա խաղին որակազրկման պատճառով չի կարողանա մասնակցել «առյուծների» առաջատար հարձակվող Անդրե Այուն:
Հարձակման գծում ունենալով Առնաուտովիչի, Կրկիչի, Շաքիրիի, Աֆելլայի պես ֆուտբոլիստներ, մրցակցի նկատմամբ հոգեբանական եւ որակական առավելությամբ՝ Հյուզի թիմը, կարծում եմ, կկարողանա «Բրիտանիա» մարզադաշտում հերթական երեք միավորը վաստակել:
«Ուոթֆորդ» — «Բորնմութ»
Հանդիպելու են անկայուն մրցաշրջան անցկացնող երկու թիմեր: «Ուոթֆորդին» տնային թիմ չի կարելի համարել: Չնայած սեփական դաշտում նախորդ չորս խաղերում թիմը 12 հնարավորից վաստակել է 10 միավոր, տանը եւ դրսում գրանցած արդյունքները գրեթե հավասար են: Ամեն դեպքում, հարազատ երկրպագուների աջակցությունը ոգեշնչում է: Իսկ «Բորնմութը» անպարտելի է նախորդ հինգ արտագնա խաղերում: Դրանցից չորսում «բալերը» գնդակ են բաց թողել: Հաշվի առնելով, որ «Բորնմութը» հյուրընկալվելիս լավ է հանդես գալիս, իսկ «Ուոթֆորդի» հարձակման գծում է այս մրցաշրջանում 15 գոլ խփած Իգալոն, կարծում եմ, առաջին կեսում նվազագույնը մեկ գոլ կգրանցվի:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: