Անգլիական էքսպրեսս. «Բորնմութը» եւ «Սթոքը» կփոխանակվեն գոլերով, «Արսենալը» կհաղթի «Լեսթերին»

16:00, 14 փտր 2016
Խաղում է
«Անգլիական էքսպրեսսի» շրջանակներում այս անգամ կդիտարկենք երեք հանդիպում: «Սթոք Սիթին» կհյուրընկալվի «Բորնմութին», «Նորվիչը» կհանդիպի «Վեսթ Հեմին», եւ առաջատար «Լեսթերի» հյուրը կլինի «Արսենալը»:

Վերջին շրջանում անհաջող հանդես եկող «Սթոքն» այս անգամ հյուրընկալվելու է «Բորնմութին»: Տանտերերը նախորդ հինգ խաղերից չորսում հաղթել էին. միակ պարտությունը կրեցին «Արսենալից»: «Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստներով (Մունիեսա, Բոյան, Աֆելայ) զինված «Սթոքը» չի կարողանում կայունացնել խաղն ու կրկին հաղթանակ տոնել: Ծանր իրավիճակում Մարկ Հյուզի գլխին են կուտակվել նաեւ Չառլի Ադամի, Շեյ Գիվենի եւ Շոուքրոսի վնասվածքները: Այս թիմերի միջեւ նախորդ երկու խաղերում հաղթել է հենց «Սթոքը»: Կարծում եմ՝ այսօր հաջողությունը կրկնել դժվար կլինի: Հավանական եմ համարում «երկուսն էլ գոլ կխփեն» տարբերակը:

«Նորվիչն» արդեն վեց խաղ անընդմեջ պարտվել է: Մրցակիցը, իր հերթին, վերջին շրջանում բավական հաջող է հանդես գալիս, նախորդ 15 խաղերից պարտվել է ընդամենը երկուսում: Բիլիչի թիմը կորուստներ ունի: Մասնավորապես՝ Դիաֆրա Սախոն չի կարողանա մասնակցել խաղին, ինչը հարձակման գծի համար կորուստ է: Այս թիմերի վերջին խաղն ավարտվել է 2:2 հաշվով: Հաշվի առնելով «Նորվիչի» մարզավիճակը, ինչպես նաեւ «Վեսթ Հեմի» ծանրաբեռնվածությունը վերջին 10 օրերին, կարծում եմ, սակավագոլ խաղ կստացվի:

Տուրի կենտրոնական խաղը «Էմիրեյթսում» է, որտեղ «Արսենալը» հյուրընկալելու է առաջնության առաջատար «Լեսթերին»: Այս թիմերի նախորդ հանդիպումը հավանաբար շատերն են հիշում: Հյուրընկալվելիս Արսեն Վենգերի թիմը 5:2 հաշվով հաղթեց մրցակցին: 2016-ը լոնդոնցիների համար հաջող չի դասավորվում: Վենգերի ֆուտբոլիստնրը կարողացել են հաղթել այս տարվա ութ խաղերից միայն չորսում: Արդյունքում «Արսենալը» գտնվում է չորրորդ հորիզոնականում: Կլաուդիո Ռանյերիի բացահայտած «Լեսթերն» իր հերթին հաղթել է, որն ընթացիկ մրցաշրջանում հաղթել է «Լեսթերին» (մյուսը «Լիվերպուլն» է): Կարծում եմ՝ «զինագործները» այս անգամ նույնպես կհաղթեն:

Էքսպրես: Պարտված
ԱՊԼ, 26-րդ տուր
19:00/13 փտր
«Բորնմութ» - «Սթոք Սիթի»
ԱՊԼ, 26-րդ տուր
19:00/13 փտր
«Նորվիչ» - «Վեսթ Հեմ»
ԱՊԼ, 26-րդ տուր
16:00/14 փտր
«Արսենալ» - «Լեսթեր»
Վերջնական
Գ.
67% խաղացող կարծում է, որ այս խաղադրույքը կհաղթի!
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 3 մարդ
Կհաղթի՛ 67%
Չի՛ հաղթի 33%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ