Անգլիայի Պրեմիեր լիգա։ Էքսպրես խաղադրույք
«Չելսի» – «Ասթոն Վիլա»
«Չելսին» լավ չի մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը։ ԱՊԼ-ում լոնդոնյան թիմը հաղթել է միայն «Լութոնին», իսկ գավաթային խաղում առավելության է հասել «Ուիմբլդոնի» նկատմամբ։ Հիմա Պոչետինոյի գլխավորած թիմը 5 միավորով 14-րդ տեղում է։
Միմյանց միջև կայացած վերջին 10 խաղերից 6-ը գոլառատ են եղել։ Տնային վերջին 10 խաղերում լոնդոնյան թիմը միայն 2 հաղթանակ է տարել։
«Ասթոն Վիլան» նույնպես անկայուն խաղ է ցուցադրում։ Թիմը կարող է 1։5 հաշվով պարտվել «Նյուքասլին» և 4։0 հաշվով հաղթել «Էվերթոնին»։ Կոնֆերենցիաների լիգայում էլ Էմերիի գլխավորած թիմը 2։3 հաշվով զիջել էր «Լեգիային»։
ԱՊԼ-ում «Ասթոն Վիլան» 9 միավորով 7-րդ տեղում է։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․70 գործակցով։
«Արսենալ» – «Տոտենհեմ»
«Արսենալը» Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրում 4։0 հաշվով ջախջախեց ՊՍՎ-ին։ «Զինագործները» 13 միավոր են հավաքել ԱՊԼ-ում և 4-րդ տեղում են։ «Էմիրեյթսում» կայացած վերջին 10 խաղերում թիմը պարտվել է միայն «Բրայթոնին»։
Նախորդ 2 խաղերում, երբ դարպասապահը եղել է Դավիդ Ռայան, թիմը գոլ բաց չի թողել։
Միմյանց միջև կայացած խաղերում «Տոտենհեմը» լավ է հանդես գալիս 2-րդ կեսերում։ Վերջին 10 խաղերում թիմերը 4-ական հաղթանակ են տարել։ Նախորդ մրցաշրջանում «Տոտենհեմը» 2 խաղերում պարտվել էր «Արսենալին» (0։2 և 1։3)։
Ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում «Տոտենհեմը» պարտություն չի կրել։ Թիմը 13 միավոր ունի և 2-րդ տեղում է։
Ընտրում եմ 2-րդ կեսում ոչ-ոքի խաղադրույքը՝ 1․80 գործակցով։
«Լիվերպուլ» – «Վեսթ Հեմ»
«Լիվերպուլը» հիանալի է սկսել մրցաշրջանը։ Եվրոպա լիգայում թիմը գրեթե 2-րդ կազմով վստահ հաղթանակ տարավ ԼԱՍԿ-ի նկատմամբ։ ԱՊԼ-ում էլ մերսիսայդցիներն անպարտելի են արդեն 16 խաղ։ «Էնֆիլդում» թիմը վերջին անգամ պարտվել է փետրվարին։
Վերջին 10 խաղերի 1-ին կեսերում «Լիվերպուլը» 10 գոլ է խփել։
«Վեսթ Հեմը» մեծ դժվարությամբ կարողացավ 1։0 հաշվով հաղթել «Բաչկա-Տոպոլային» Եվրոպա լիգայում խմբային փուլի առաջին խաղում։ ԱՊԼ-ում լոնդոնյան թիմը 5 տուրից հետո 9 միավոր է վաստակել։ Նախորդ տուրում Մոյեսի գլխավորած թիմը 1։3 հաշվով պարտվել էր «Մանչեսթեր Սիթիին»։
Ընթացիկ մրցաշրջանի արտագնա խաղերում «Վեսթ Հեմը» պարտություն չի կրել։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: