Անգլիայի Պրեմիեր լիգա։ Էքսպրես խաղադրույք
«Լիվերպուլ» – «Բրենթֆորդ»
«Լիվերպուլը» 5 անընդմեջ հաղթանակ է տարել և պայքարում է լավագույն քառյակում հայտնվելու համար։ Հիմա թիմը «Մանչեսթեր Յունայթեդից» հետ է 4 միավորով, սակայն մանչեսթերյան ակումբը մեկ խաղ պակաս է անցկացրել։ Տնային հանդիպումներում մերսիսայդյան թիմը շատ լավ տեսք ունի և ընդամենը 2 պարտություն է կրել։
Վերջին 10 խաղերում «Լիվերպուլը» ընդամենը 2 անգամ է հաղթել 2 և ավելի գոլի տարբերությամբ։
«Բրենթֆորդը» 2 անընդմեջ հաղթանակից հետո ամրապնդվել է թոփ-10-ում։ Նախորդ մրցաշրջանում թիմը վտանգավոր գոտում էր, բայց հիմա կայուն խաղ է ցուցադրում։ Տնային խաղում «Մեղուները» 3։1 հաշվով հաղթել են «Լիվերպուլին»։ Արտագնա վերջին 10 խաղերում թիմը 3 պարտություն է կրել։
Ընտրում եմ «Բրենթֆորդի» ֆորա (+1.5) խաղադրույքը՝ 1․68 գործակցով։
«Նյուքասլ» – «Արսենալ»
«Նյուքասլը» գրեթե սխալներ թույլ չի տալիս․ 8 հաղթանակ՝ վերջին 9 խաղերում։ «Կաչաղակները» 3-րդ տեղում են։ Մնացած 5 խաղից անհրաժեշտ է հաղթել 3-ը՝ Չեմպիոնների լիգայի ուղեգիր ապահովելու համար։ Էդի Հաուիի համար դա հիանալի նվաճում կլինի։
Վերջին 5 հանդիպումներից 3-ում «Նյուքասլը» պարտվել է առաջին խաղակեսերում։
«Արսենալը» վերջին 5 խաղերում 9 միավոր է կորցրել։ Դա վճռորոշ էր չեմպիոնական պայքարում։ Տեսականորեն դեռ շանսեր կան, բայց «Մանչեսթեր Սիթին» արդեն 1 միավորով առաջ է անցել և 1 խաղ էլ պակաս է անցկացրել։ Դժվար է հավատել, որ մրցաշրջանի ավարտից 4 տուր առաջ մանչեսթերյան թիմը բաց կթողնի չեմպիոն դառնալու շանսը։
«Արսենալի» և «Նյուքասլի» միջև կայացած նախորդ խաղն ավարտվել էր 0։0 հաշվով։
Ընտրում եմ առաջին խաղակեսում «Արսենալի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․97 գործակցով։
«Վեսթ Հեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ»
«Վեսթ Հեմի» գրաֆիկը խիտ է և բարդ, բայց մրցաշարային աղյուսակում իրավիճակը վերահսկելի է։ Վերջին 3 խաղերում լոնդոնյան թիմը պարտվել է «Լիվերպուլին», «Քրիսթալ Փելասին» և «Մանչեսթեր Սիթիին», իսկ հիմա հյուրընկալելու է «Մանչեսթեր Յոնայթեդին»։
Տնային վերջին 10 խաղերում «Վեսթ Հեմը» 2 խարտություն է կրել։ «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կայացած վերջին 6 խաղերից թիմը պարտվել է 5-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» պարտվեց «Բրայթոնին» և հիմա 5 միավոր է բաժանում թիմերին։ Արտագնա վերջին 10 խաղերում մանչեսթերյան թիմը հաղթել է «Նոթինգեմին», «Լիդսին» և «Բետիսին»։
Այս թիմերի միջև հանդիպումները հիմնականում գոլառատ չեն լինում։
Ընտրում եմ «Մանչեսթեր Յունայթեդի» ֆորա (0) խաղադրույքը՝ 1․56 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: