Անգլիայի Պրեմիեր լիգա։ Արտյոմ Սլիցկիի էքսպրես խաղադրույքը

20:30, 08 ապր 2023
«Բուքմեյքերների ռեյտինգի» խաղադրույքների և կանխատեսումների բաժնի ղեկավար Արտյոմ Սլիցկին էքսպրես խաղադրույք է կազմել Անգլիայի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի հանդիպումների վերաբերյալ։

Էքսպրես խաղադրույք կազմենք Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջիկա տուրի հանդիպումների վերաբերյալ։ Սկսենք «Ասթոն Վիլա» – «Նոթինգեմ Ֆորեսթ» խաղից։

Ունայ Էմերին հրաշքներ է գործում «Ասթոն Վիլայի» հետ։ Անցկացրած 16 խաղում թիմը 10 հաղթանակ է տարել։ Իսպանացի մասնագետը թիմին 17-րդ տեղից բարձրացրել է 7-րդ տեղ։ Մի շարք ֆուտբոլիստներ նրա գլխավորությամբ սկսել են փայլուն ֆուտբոլ ցուցադրել։

Նույնը չենք կարող ասել «Նոթինգեմ Ֆորեսթի» մասին, որն արտագնա խաղերում գրանցած արդյունքներով վատագույնն է ԱՊԼ-ում։ Թիմն ընդամենը 6 միավոր է վաստակել հյուրընկալվելիս։ Վերջին 8 խաղերում «Նոթինգեմ Ֆորեսթը» հաղթանակ չի տարել և պարտվել է 4 անգամ։ Կարծում եմ՝ «Ասթոն Վիլան» կհաղթի 1-2 գոլի տարբերությամբ։

Հաջորդ խաղը՝ «Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»։ Մանչեսթերյան ակումբը խոշոր հաշվով հաղթանակներ է տարել վերջին 3 խաղերում՝ ներառյալ «Լիվերպուլի» դեմ հանդիպումը, որին չի մասնակցել Էրլինգ Հոլանդը։ Նրան շատ լավ փոխարինել է Խուլիան Ալվարեսը։ Չնայած նրան, որ «Մանչեսթեր Սիթին» հաջորդ շաբաթ Չեմպիոնների լիգայում մրցելու է «Բավարիայի» հետ, կարծում եմ, որ առանց դժվարության նվազագույնը 3 գոլ կխփի «Սաութհեմփթոնին»։

Ընտրում եմ «Մանչեսթեր Սիթիի» գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 2․10 գործակցով։

Վերջին հանդիպումը՝ «Լիվերպուլ» – «Արսենալ»։ Հասկանալի է, որ իրավիճակը հիմա հյուրերի օգտին է։ Լոնդոնյան թիմը ֆավորիտ է համարվում այս խաղում։ Դա զարմանալի չէ՝ հաշվի առնելով «Լիվերպուլի» գրանցած արդյունքները վերջին շրջանում։ Պետք է նշել, որ մերսիսայդցիների բոլոր անհաջող հանդիպումներն արտագնա են եղել։

«Արսենալը» հիմա լավ մարզավիճակում է, ջախջախում է բոլորին և առավելություն ունի «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ չեմպիոնական պայքարում։ Շարք է վերադարձել Գաբրիել Ժեզուսը։ Հարձակման գծում ամեն ինչ կարգին է։ Այնուամենայնիվ, «Լիվերպուլը» տանը գոլեր խփում է։ Այս խաղի ելքի վերաբերյալ կանխատեսում անելը բարդ է։ Կարծում եմ՝ հանդիպումը գոլառատ կլինի։ «Լիվերպուլի» պաշտպանությունը սարսափելի է, «Արսենալի» պաշտպանության գծում էլ ամեն ինչ կարգին չէ։ Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․71 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Էքսպրես: Հաղթած
Անգլիայի Պրեմիեր լիգա
18:00/8 ապր
«Ասթոն Վիլա» – «Նոթինգեմ Ֆորեսթ»
Անգլիայի Պրեմիեր լիգա
20:30/8 ապր
«Սաութհեմփթոն» – «Մանչեսթեր Սիթի»
Անգլիայի Պրեմիեր լիգա
19:30/8 ապր
«Լիվերպուլ» – «Արսենալ»
Վերջնական
Գ.
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ