Անգլիա — Խորվաթիա. Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

17:00, 13 հնս 2021
«Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի և Իսպանիայի առաջնությունների մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Եվրո-2020-ի խմբային փուլի 1-ին տուրի Անգլիա — Խորվաթիա հանդիպման վերաբերյալ:

Եվրոպայի առաջնության մեկնարկի ամենահետաքրքիր հանդիպումներից մեկը տեղի կունենա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում, որտեղ կխաղան Անգլիան և Խորվաթիան: Մենք հիշում ենք, որ այս թիմերը խաղացել էին ԱԱ-2018-ի կիսաեզրափակչում: Այնժամ հիմնական ժամանակում ոչ-ոքի՝ 1:1 արձանագրվեց, իսկ լրացուցիչ ժամանակում Մանջուկիչը հաղթական գոլ խփեց և խորվաթներին դուրս բերեց եզրափակիչ:

Անգլիան այս Եվրոյում թաքնված ֆավորիտի դերում է: Այն խաղացողների շատ լավ ընտրություն ունի: Սաութգեյթն առաջին տարին չէ, ինչ աշխատում է թիմի հետ: Հաշվի առնելով, որ Անգլիան գրեթե տնային Եվրոպայի առաջնություն է անցկացնում, մի զարմացեք, որ այն այս հանդիպման ֆավորիտն է:

Խորվաթների մոտ սերնդափոխություն է տեղի ունենում, շատ աստղեր հեռացել են թիմից: Վերջին խաղում նրանք 0:1 հաշվով զիջեցին Բելգիայի հավաքականին: Մինչ այդ 1:1 խաղացին Հայաստանի հետ: Խորվաթիան անկայուն արդյունքներ ունի: Մալթայի դեմ տանջվեցին, Կիպրոսին հազիվ հաղթեցին: Այստեղ խորվաթները, ամենայն հավանականությամբ, չեն բացվի:

Անգլիացիներն ավելի լավ խաղակցվածություն ունեն: Սակայն տեսնենք: Սա «Ուեմբլիում» առաջին հանդիպումն է, տանը… Կարծում եմ, որ այստեղ լավ տարբերակ է «հանդիպման գոլերը 2-3»-ը: Կամ անգլիացիները 2:0 հաշվով կհաղթեն, կամ ոչ-ոքի՝ 1:1 կլինի, կամ 2:1  առավելության կհասնի թիմերցի մեկը: Կամ Անգլիան ռևանշի կհասնի և կհաղթի 3:0: Այնպես որ, «2-3 գոլ» խաղադրույքն ինձ դուր է գալիս: Գործակիցը՝ 1,93:

Օրդինար: Պարտված
Եվրո-2020, խմբային փուլ, 1-ին տուր
17:00/13 հնս
Անգլիա - Խորվաթիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ