Անգլիա – Սլովենիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը
Չեմ պատկերացնում, թե ինչ կլինի Գարեթ Սաութգեյթի հետ, եթե այս անգամ էլ թիմն անշուք, պրագմատիկ ֆուտբոլ ցուցադրի։ Անգլիացի մասնագետը մեծ ճնշման տակ է։ Նրան շատ են քննադատում, որ Քեյնի, Բելինգեմի ու Սակայի նման ֆուտբոլիստներ ունեցող թիմը վառ ֆուտբոլ չի ցուցադրում։ Սաութգեյթը գրեթե երբեք չի շեղվում իր ծրագրերից։ Զարմանալի է, բայց «Չելսիում» փայլուն մրցաշրջան անցկացրած Քոուլ Պալմերն այդպես էլ խաղադաշտ դուրս չի եկել։ Դժվար է ասել, թե ինչ է կատարվում Սաութգեյթի գլխում։
Կարծում եմ, որ այս անգամ անգլիացիների գլխավոր մարզիչը որոշակի փոփոխություններ կանի։ Անգլիան ունի 4 միավոր և C խմբում առաջին տեղում է։ Դանիան և Սլովենիան ունեն 2-ական, իսկ Սերբիան՝ 1 միավոր։
Սլովենիայի հավաքականը 2 ոչ-ոքի է գրանցել և հիմա մրցելու խմբի առաջատարի հետ։ Չեմ կարծում, որ սլովենացիները կկարողանան կանգնեցնել անգլիացիներին։ Անգլիայի հավաքականի համար էլ լավ շանս է վառ ու գոլառատ հանդիպում անցկացնելու համար։
Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից շատ խաղադրույքը՝ 1․92 գործակցով։
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: