Անգլիա — Սլովենիա. Մաքսիմ Կալինիչենկոյի կանխատեսումը

22:45, 05 հկտ 2017
Մոսկվայի «Սպարտակի», Դնեպրոպետրովսկի «Դնեպրի» և Ուկրաինայի հավաքականի նախկին կիսապաշտպան, Ռուսաստանի առաջնության կրկնակի հաղթող, ԱԱ-2006-ի քառորդ եզրափակչի մասնակից, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Մաքսիմ Կալինիչենկոն կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի 9-րդ տուրի Անգլիա — Սլովենիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղը ոչ-ոքի կավարտվի: 

Անգլիան անխոս առաջին տեղում է: Ավանդույթի համաձայն անգլիացիները որակավորան մրցաշարերում շատ լավ ֆուտբոլ են ցուցադրում, գրեթե միշտ խմբից առաջին տեղով դուրս գալիս, բայց ինչ-որ բան լինում է եզրափակիչ մրցաշարերում:

Առաջին տեղով դուրս գալու համար եթե չեմ սխալվում բավական է ոչ-ոքին: Չեմ կարծում, որ անգլիացիները նման հզոր կազմով հենց ոչ-ոքի արդյունքի համար կխաղան, բայց ըստ իս՝ սլովենացիներն ավելի շատ մոտիվացիա ունեն այս խաղում: Սլովենիան պայքարում է 2-րդ տեղի համար: Սլովակիան՝ մրցակիցը ևս խաղում է Շոտլանդիայի մրցակցի հետ՝ խմբի ամենաորոշիչ խաղերից մեկն է: Սլովենացիների նպատակը, ըստ իս, նվազագույնը չպարտվելը կլինի, որպեսզի երկրորդ տեղը գրավելու շանսերը պահպանեն: Իսկ ֆուտբոլիստների կադրերով Սլովենիան շավ լավն է: Գրեթե միշտ այդ հավաքականի ներկայացուցիչները հանդես են գալիս առաջատար առաջնություններում:

Ինձ թվում է, որ Սլովենիան կարող է ոչ-ոքի խաղալ: Անգլիացիներին էլ հաղթանակն այդքան էլ պետք չէ: Թեև տանը երևի կձգտեն հաղթել, բայց Սլովենիան այն թիմը չէ, որին կարելի է հեշտությամբ հաղթել: Այդ պատճառով խաղադրույք եմ կատարում ոչ-ոքի արդյունքի վրա:

Օրդինար: Պարտված
ԱԱ-2018. F խումբ
22:45/5 հկտ
Անգլիա - Սլովենիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ