Անգլիա – Սլովենիա: Դենիս Կազանսկիի կանխատեսումը
Քննարկենք Անգլիա – Սլովենիա հանդիպումը: Սկսենք Գարեթ Սաութգեյթի թիմից, որը Եվրոյի գլխավոր ֆավորիտներից մեկն է և դեռ պահպանում է այդ կարգավիճակը:
Ճիշտ է, անգլիացիներն ամեն խաղից հետո լուրջ քննադատության են ենթարկվում, բայց ամեն ինչ արդար է: Սերբիայի հետ մրցավեճում «Երեք առյուծները» համոզիչ չէին, նույնը կարելի է ասել Դանիայի հետ հանդիպման մասին: Սաութգեյթը շեշտը դրել է պաշտպանության վրա, թիկունքում իսկապես ամեն ինչ կարգին է: Անգլիական կոլեկտիվն այժմ նման չէ թիմի, որը կարող է հաղթել էֆեկտիվ խաղի շնորհիվ: Պետք է ասել, որ նախորդ Եվրոյի ժամանակ էլ Անգլիայի հավաքականը չէր փայլում, բայց հասավ եզրափակիչ:
Սլովենիան երկու անգամ էլ ոչ-ոքի խաղաց, բայց նման արդյունքի հասավ կարգով ավելի բարձր թիմերի հետ դիմակայություններում: Ամեն դեպքում, Սլովենիայի հավաքականի կազմում կան ֆուտբոլիստներ, որոնք կարող են եղանակ ստեղծել:
Կարծում եմ՝ անգլիացիներն այս անգամ ամեն ինչ անելու են հաղթանակի համար, ժամանակն է որակյալ ֆուտբոլ ցուցադրել: Այն սխալները, որոնք տեսանք Դանիայի դեմ խաղում, էլ չենք տեսնի:
Այո՛, Սլովենիան տհաճ թիմ է, թոփերի հետ էլ վստահ է գործում: Վերջերս այս կոլեկտիվը հաղթեց ԱՄՆ-ին և Պորտուգալիային: Բայց այժմ մրցակիցն Անգլիայի հավաքականն է, որն ավելի լուրջ ռեսուրսներ ունի: Ենթադրում եմ, որ շատ գոլեր չենք տեսնի:
Առաջարկում եմ Անգլիայի հաղթանակ «չոր» հաշվով խաղադրույքը:
Շնորհակալ ենք Ձեր օգնության համար:
Այս հեղինակի նոր հրապարակումների մասին ծանուցումները կգան «ԲՌ»-ում գրանցվելիս ձեր կողմից նշված էլ.հասցեին:
Այս փորձագետի նոր կանխատեսումների մասին ծանուցումներ կստանաք մեր կողմից՝ էլ.հասցեի միջոցով:
Դա նշանակում է, որ դուք այլեւս այս հեղինակի նյութերի վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա:
Դա նշանակում է, որ այլեւս նրա վերաբերյալ ծանուցումներ չեք ստանա էլ.հասցեի միջոցով: