Անգլիա — Սլովենիա․ Դենիս Կազանսկու վիդեոկանխատեսումը

22:45, 05 հկտ 2017
«Матч ТВ» հեռուստաընկերության մեկնաբան, «Բուքմեյքերների Ռեյտինգի» փորձագետ Դենիս Կազանսկին կանխատեսում է արել ԱԱ-2018-ի որակավորման փուլի 9-րդ տուրի Անգլիա — Սլովենիա հանդիպման վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը այս խաղում գոլի հեղինակ կդառնա։

https://www.youtube.com/watch?v=f3TZSEV01gw

Ողջույն բոլորին։ Անգլիան «Ուեմբլիում» կընդունի Սլովենիային։ Միգուցե համեստ խաղ է թվում, սակայն զոհասեղանին Ռուսաստան գնալու ուղեգիրն է դրված։ Անգլիան հաղթում է և հայտնվում է Աշխարհի առաջնությունում Մոսկվայում, կամ մեկ այլ քաղաքում։ Դա իհարկե շատ լավ է։ Աշխարհի առաջնությունը առանց Անգլիայի դա նույնն է, ինչ հարսանիքը առանց հանդիսավարի․ կարելի է, բայց հաճելի չէ։ Դրա համար էլ պետք է երկրպագել, որ նրանք հաղթեն և գան այստեղ, բայց իհարկե չափի սահմաններում։

Ինձ թվում է ՝ ամեն ինչ այդպես էլ կլինի։ Սլովեններին նրանք կհաղթեն։ Հասկանալի է, որ Սլովենիայի հավաքականը տակտիկապես կրթված թիմ է ու խաղում են քիչ գոլեր ընդունելով։ Միայն նայեք․ 10 խաղից 9-ում քիչ գոլեր են խփել։ Անգլիացիների հետ առաջին խաղն էլ ավարտել են 0։0։

Բայց այստեղ «Ուեմբլին» է, այստեղ բոլորովին այլ տրամադրություն է։ Հարի Քեյնը դուրս կգա խաղադաշտ ավագի թևկապով։ Միայն պատկերացրեք ՝ ինչ գեղեցիկ է դա նրա համար։ Ֆանտաստիկ սեպտեմբեր ստացվեց։ Կարծում եմ, որ այդպիսին կլինի նաև հոկտեմբերը։ Համենայն դեպս բոլորը խոսում են այն մասին, որ նա սուպեր-մարզավիճակում է գտնվում։ Գարեթ Սաութգեյթը առայժմ չի կողմնորոշվել ավագի հարցում, բայց այս և մի քանի այլ խաղերում ավագը առայժմ կլինի Քեյնը, ով շատ լավ թեկնածու է։

Ահա ես հենց նրան եմ ընտրում։ Հարի Քեյնը կխփի «Ուեմբլիում»։ Չեմ կարծում, որ շատ խփված գոլեր կլինեն, որովհետև Սլովենիան բացահայտորեն կփակվի սեփական դարպասի մոտ և ետ կմղի գրոհները։ Հարձակման գծում նրանց մոտ այդքան էլ ուրախ չէ, որքան անգլիացիների մոտ։ Անգլիան կփորձի հաջողության հասնել, և Հարի Քեյնը գոլի հեղինակ կդառնա։ Հարի Քեյնի գոլը Անգլիա — Սլովենիա խաղի համար։

Օրդինար: Հաղթած
ԱԱ 2018․ Ընտրական փուլ․ Եվրոպա
22:45/5 հկտ
Անգլիա - Սլովենիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ