Անգլիա – Սլովակիա: Ռոբերտ Գասպարյանի կանխատեսումը

20:00, 30 հնս 2024
Խաղում է
Մարզական մեկնաբան, ArmSport.am կայքի վերլուծաբան, հաղորդավար Ռոբերտ Գասպարյանը կանխատեսում է արել Անգլիա – Սլովակիա Եվրո-2024-ի 1/8 եզրափակիչի հանդիպման վերաբերյալ։

Չեմ պատկերացնում, թե ինչ կլիներ, եթե այսպիսի կազմ ունեցող, սակայն դժգույն խաղ ցուցադրող Անգլիայի հավաքականի մարզիչը լիներ Ժոզե Մոուրինյուն։ Պորտուգալացուն կքննադատեր յուրաքանչյուր անգլիացի։ Այո, Գարեթե Սաութգեյթն էլ մեծ քննադատության է ենթարկվում, բայց այս մասնագետը չի փորձում շտկել իրավիճակը։ «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը փայլուն մրցաշրջան է անցկացրել, բայց այս Եվրո-2024-ում խաղացել է ընդամենը 19 րոպե։ Սաութգեյթն արդեն հայտարարել է, որ մրցաշարում չհաղթելու դեպքում, ամենայն հավանականությամբ, կլքի զբաղեցրած պաշտոնը։ Կարծում եմ, որ դա լավագույն տարբերակը կլինի բոլոր կողմերի համար։

Սլովակիայի հավաքականն անսպասելի հաղթանակ տարավ Բելգիայի նկատմամբ, պարտվեց ուկրաինացիներին, իսկ վերջին տուրում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի հետ։ Չեմ կարծում, որ սլովակները կկարողանան ևս մեկ անգամ անակնկալ մատուցել։ Ինձ թվում է, որ այս խաղը գոլառատ չի լինի։

Անգլիացիներն իսկապես խնդիրներ ունեն գոլային պահերն իրացնելու առումով, իսկ սլովակները մեծ ուժերով պաշտպանվելու են։ Եթե անգամ Անգլիան բացի խաղի հաշիվը, ապա հաշվի առնելով Սաութգեյթի պրագմատիկ ֆուտբոլը, թիմը պարզապես փակվելու է։

Ընտրում եմ խաղի գոլերի տոտալը 2․5-ից քիչ խաղադրույքը՝ 1․73 գործակցով։

Բոնուսներ և բուքմեյքերների պրոմոկոդեր

Օրդինար: Հաղթած
Եվրո-2024
20:00/30 հնս
Անգլիա – Սլովակիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ