Անգլիա — Սլովակիա․ Կոնստանտին Գենիչի կանխատեսումը

22:45, 04 սպտ 2017
Матч ТВ» հեռուստաընկերության ալիքներում Ռուսաստանի, Իսպանիայի և Իտալիայի առաջնությունների մեկնաբան, ինչպես նաև «Բուքմեյքերների Ռեյտինգի» մշտական փորձագետ Կոնստանտին Գենիչը կանխատեսում է արել Աշխարհի առաջնության ընտրական փուլի Անգլիա — Սլովակիա խաղի վերաբերյալ: Մեր փորձագետը կարծում է, որ այս խաղում շատ գոլեր չեն լինի։

Անգլիացիները «Ուեմբլիում» կընդունեն Սլովակիային։ Մալթայի նկատմամբ տարած 4։0 հաշվով հաղթանակը չպետք է մոլորության մեջ գցի ֆուտբոլասերներին։ Անգլիացիները շատ վատ խաղացին։ Բոլոր 4 գոլերը խփվեցին 2-րդ խաղակեսում։ Կարծում եմ, որ մալթացիների հարցերը կարելի էր ավելի շուտ լուծել։ Գարեթ Սաութհեյթի թիմն անուններով լավն է, բայց նույնը չես ասի ցուցադրած խաղի մասին։ Հասկանալի է, որ տանն անգլիացիներն ավելի վստահ կգործեն։ Նրանք խմբի առաջատարն են։ Սլովակները սլովենացիներին հաղթելուց հետո երկրորդն են։ Վատագույն արդյունքի դեպքում էլ նրանք կմնան 2-րդը, քանի որ Շոտլանդիայից 4 միավորով առաջ են։

Կարծում եմ, որ այս խաղը գոլառատ չի ստացվի։ Սլովակները կարողանում են պաշտպանությունից խաղալ, կարողանում են դժվարանցանելի պաշտպանական պատնեշներ ստեղծել։ Իհարկե, անգլիացիները ստանդարտների ժամանակ էլ կարող են շանսեր ունենալ։ Քեյնը 2 գոլ խփեց Մալթային։ Հիշենք թիմերի միջև որակավորման փուլի առաջին հանդիպումը։ Ամեն ինչ գնում էր գոլազուրկ ոչ-ոքիի, բայց 95-րդ րոպեին Շկրտելը կարմիր քարտ ստացավ, իսկ Լալանան գոլ խփեց։ Ենթադրում եմ, որ առաջիկա խաղում 0։0, 1։0 կամ 2։0 կլինի։ «Ուեմբլիում» գոլառատ խաղ չեմ սպասում։

1,83 գործակցով վերցնում եմ տոտալ 2,5-ից քիչ գոլը։

Օրդինար: Պարտված
ԱԱ 2018, որակավորման փուլ
22:45/4 սպտ
Անգլիա — Սլովակիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 0 մարդ
Կհաղթի՛ 50%
Չի՛ հաղթի 50%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ