Անգլիա — Պորտուգալիա. Գաբրիելե Մարկոտտիի կանխատեսումը

22:45, 02 հնս 2016
Իտալացի հայտնի ֆուտբոլային լրագրող, ESPN-ի աշխատակից Գաբրիելե Մարկոտտին հատուկ Bookmaker-ratings.com-ի համար կանխատեսում է արել Անգլիա — Պորտուգալիա ընկերական հանդիպման վերաբերյալ: Նա խաղադրույք է կատարում տոտալ 2,5-ից շատ գոլի վրա:

Ռոնալդուն այս հանդիպմանը շտապում է Չեմպիոնների լիգայի եզրափակչից հետո: Նույնը կարելի է ասել Պեպեի մասին:

Ինչ վերաբերում է անգլիացիներին, ապա նրանց նկատմամբ հիացմունքն աճում է, բայց այդ թիմը, ըստ իս, պաշտպանությունում վստահություն չի ներշնչում: Անգլիայի հավաքականը հարձակվողական շատ տարբերակներ և մի քանի երիտասարդ ու հրաշալի ֆուտբոլիստների ունի: Բրիտանացիներն առանց խնդրի կարող են գոլ խփել ցանկացած մրցակցի, բայց պաշտպանությունում թիմի որակները չեն բավականացնում:

Պորտուգալացիներն իրենց հերթին վետերանների և երիտասարդների հետաքրքիր խառնուրդ ունեն, ովքեր շնորհալի են, բայց անկայուն: Ռիկարդո Կուարեժման դրա վառ օրինակն է:

Բուքմեյքերները գրեթե չեն կասկածում, որ առաջիկա խաղում 2,5-ից քիչ գոլ է լինելու, բայց ես կարծում եմ՝ կտեսնենք հակառակը: Հատկապես հաշվի եմ առնում անգլիացիների պաշտպանությունն ու այն, որ նրանց մասնակցությամբ վերջին 4 խաղերը գոլառատ են եղել: Պորտուգալացիների վերջին 2 հանդիպումները նույնպես արդյունավետ են ստացվել: 2,37 գործակցով տոտալ 2,5-ից շատ գոլը հրաշալի խաղադրույք է:

Օրդինար: Պարտված
Ընկերական խաղ
22:45/2 հնս
Անգլիա - Պորտուգալիա
Այս խաղադրույքը կհաղթի՞
Քվեարկել է 1 մարդ
Կհաղթի՛ 100%
Չի՛ հաղթի 0%
Կհաղթի՛
Չի՛ հաղթի
Սխա՞լ գտաքՀաղորդեք դրա մասին
Հարցե՞ր են մնացել: Դիմեք մեր գիտակներին:
Մեկնաբանություններ